Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:57 16-10-2022

Ասածներիդ համար լեզվից ու մատերից զրկվելու ես. ինչու է սև կատու անցել Ռուբեն Հայրապետյանի և Հովհաննես Շահինյանի միջև

«Ռուբո´ դու, 90-ականներին սովորական բենզին ծախող էիր, Ավանի գուտապի մոտ, ուղղակի հետո, ժամանակի ընթացքում դարձար օրվա իշխանությունների` բ-ն, իսկ էդ դեպքում ամենավերջին տրյաբկեն կարող էր սովորական չմոյից «ուժեղ տղա» դառնալ», -իր ֆեյսուքյան էջում գրել է Երևան 2805 նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Շահինյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանի տված վերջին հարցազրույցին, ինչն էլ դարձել է նրանց՝ հրապարակային «ռազբորկայի» պատճառը։

Շահինյանը նշել էր, որ բազմաթիվ զանգեր է ստանում հարցազրույցի վերաբերյալ ու հույս ունի, որ Մոսկվայից մինչև Երևան վերադառնալը կտեսնի նրան՝ հավելելով, որ Հայրապետյանին չարժի այլևս «նեմեց» ասել. «Քո դեպքում, էլ ակտուալ չի, նեմկան ավելի շատ ա սազում», -հավելել է Շահինյանը։



Իհարկե, նախկին պատգամավորի արձագանքը չի ուշացել, ու չնայած նրան, որ Հայրապետյանը գրառումից ժամեր անց իր ֆեյսբուքյան էջից հեռացրեց այդ հրապարակումը՝ նշել էր, որ Շահինյանը ստում է, թե իբր իրեն տեսնելու համար է եկել Մոսկվա, նշելով, որ արդեն երրորդ օրն է, փնտրում է նրան՝ մինչդեռ Շահինյանն անգամ իր հեռախոսազանգերին չի պատասխանում, որին էլ որպես ապացույց Հայրապետյանը հրապարակել էր բաց թողնված զանգերի «սքրինշոթը»՝ նշելով, որ Շահինյանն իր վիճակն այդպես ավելի է բարդացնում.

«Ասածներիդ համար դու պետք ա լեզվից զրկվեիր, բայց ոնց հասկանում եմ քեզ մատներ էլ ա հակացուցված ունենալ: Զանգերին պատասխանի արա, տեղդ ասա, մնացածի մասին հետո ինքդ կպատմես պատվեր տվողներիդ ու ֆեյսբուքիդ 9 հոգանոց լսարանին»։



Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Շահինյանն էր հարցազրույց տվել Politik.am կայքին ու սենսացիոն հայտարարություն արել՝ ասելով, որ ինքը տեղյակ է, թե ինչ են խոսել Փաշինյանն ու Ալիևը տխրահռչակ վերելակի մեջ, և իբրև թե Փաշինյանն ասել է Ալիևին, թե հինգ միլիարդ ես տվել, մի քանի անգամ ավելի շատ բան ես ուզում, ինչին Ալիևը պատասխանել է, որ հինգ չեմ տվել, տասնհինգ միլիարդ եմ տվել, կարող ես Սերժ Սարգսյանին հարցնել։

Հ. Գ Այս պահին երկու գրառումներն էլ անհասանելի են. երևի պարոնները վերջապես գտել են իրար։