Ներքին 3 տարի առաջ - 17:27 15-10-2022

Ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել

Աշտարակի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները հոկտեմբերի 6-ին, 7-ին և 8-ին ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել։

Նրանք Աշտարակ քաղաքի տարբեր թաղամասերում և Կարբի համայնքում ձերբակալել ու բաժին բերման են ենթարկել 41, 42 և 62 տարեկան երեք տղամարդկանց, որոնք Արագածոտնի մարզի բնակիչ են։
41-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է՝ 3, 62 տարեկանի մոտ՝ 3,5 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգված։ Մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել նաև 42-ամյա տղամարդու խուզարկությամբ։Այս դեպքում՝ 18 գրամից ավելի քաշով։

Նշանակվել են փորձաքննություններ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։

Ամենից շատ դիտված

22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
21:17 ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ երկխոսության շարունակության մասին
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը
21:50 Թրամփի վարկանիշը լատինաամերիկացի ընտրողների շրջանում ընկել է մինչև 27%
22:22 Երևանում սոսիները ծանրագույն վիճակում են. Քրիստինա Վարդանյան
13:02 Արփինե Սարգսյանն այցելել է ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկին
09:34 Կրակոցներ Կոտայքում. «Hyundai»-ի վարորդն ու ուղևորը կրակոցներ են արձակել պարեկների ուղղությամբ. կան վիրավորներ
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
15:40 Մարտունիում բախվել են «Opel»ն ու «Lexus LX570»-ը. վերջինը բախվել է տան պատին. կա վիրավոր