Արտաքին 3 տարի առաջ - 14:44 13-10-2022

Իրանը Ադրբեջանի հետ սահմանին զորվարժություններ կանցկացնի

Իրանի Իսլամական Հանրապետության իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը հայտարարել է, որ Թեհրանն առաջիկա օրերին երկրի հյուսիսում խոշոր զորավարժություններ կանցկացնի։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

«Առաջիկա օրերին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարածաշրջանային «Աշուրա» ռազմակայանի կողմից երկրի հյուսիսային սահմաններում՝ Արասի շրջանում, ցամաքային զորքերի «Էղտեդար/իշխանություն» անվանումը կրող զանգվածային զորավարժությունները կանցկացվեն»,- հայտարարել է պաշտոնյան։

Փաքփուրը նշել է, որ խոշոր զորավարժությունների անցկացումը համահունչ է առաքելության իրականացմանը՝ ըստ տարեկան պլանի, որի նպատակն է բարձրացնել Իրանի ցամաքային զորքերի մարտական ​​պատրաստվածությունը։

Նշենք, որ Իրանի հյուսիսային շրջանները սահմանակցում են Արցախի օկուպացված շրջաններին և 44-օրյա պատերազմից հետո այս շրջաններում Թեհրանի կողմից զորավարժությունների անցկացումը պարբերական բնույթ է ստացել, ինչը առաջացրել է Բաքվի դժգոհությունը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից