Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:51 13-10-2022

53 անուն գույք հետ վերցվեց ԿԳՄՍՆ-ից եւ անհատույց տրամադրվեց Մարզահամերգային համալիրին. Արժեքը՝ 102 մլն դրամ

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 13-ի նիստում որոշեց ԿԳՄՍ նախարարությունից 53 անվանում գույք հետ վերցնել, ամրացնել ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին եւ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության ավարտից հետո «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը դիմել է կառավարությանը՝ ԿԳՄՍՆ-ին հանձնված 53 անվանում՝ 102,3 մլն դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով գույքից 16 անվանում՝ 21,3 մլն դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով գույքը սեփականության իրավունքով կազմակերպությանը հանձնելու խնդրանքով: Սակայն, քանի որ վարչապետի հանձնարարականը բացառում է հանձնվող գույքի մասնատումը՝ հետագայում այն մեծամասշտաբ միջոցառումների ժամանակ, ըստ անհրաժեշտության կիրառելու հնարավորության նպատակով, ամբողջ 53 անվանում գույքը որոշվել է հանձնել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին:

Սույն նախագծի ընդունմամբ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կհատկացվի անհրաժեշտ գույք նմանատիպ առաջնությունների և ներկայացուցչական միջոցառումների կազմակերպման համար»: