Մշակույթ 3 տարի առաջ - 10:48 13-10-2022

Միքայել և Կարեն Վարդանյանները 136 մլն. դրամ են տրամադրել Մյասնիկյանի վթարային արձանի հիմնանորոգմանը

Tert.am-ի փոխանցմամբ՝ ավարտվել են Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները, որը մեկնարկել էր 2020թ. օգոստոսին: Ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ու քանդակագործ Արա Շիրազի հեղինակած հուշարձանի տարածքում 1980 թվականից մինչև օրս, առաջին անգամ են իրականացվում հիմնանորոգման աշխատանքներ:

Հուշարձանն ամբողջությամբ վերականգնվել է Միքայել և Կարեն Վարդանյանների ֆինանսավորմամբ: Արդյունքում հուշարձանի նախնական տեսքը փոփոխության չի ենթարկվել: Հաշվի առնելով հուշարձանի հետնապատի վթարայնությունը, որը մարդկանց կյանքի համար սպառնալիք կարող էր հանդիսանալ, ամբողջությամբ փոխվել և նույն հայկական գրանիտե սալերով վերականգնվել է արձանի հետնապատը:



Հիմնանորոգման նախագիծը հաստատել է մշակույթի նախարարությունը: Իսկ Երևանի քաղաքապետարանը տվել է շինթույլտություն: Վարդանյան ընտանիքի միջոցներով է իրականացվել նաև հուշակոթողի նախագծահաշվարկային փաստաթղթերի կազմումն ու փորձաքննությունը: Հուշարձանի վերականգնման համար Վարդանյան եղբայրները տրամադրել են 136 մլն. դրամ:

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
21:07 Իրանը ռազմական ստորաբաժանումներ է տեղակայել սահմանի երկայնքով
16:51 Ավելի լավ վերադարձ պարզապես անհնար էր հորինել. Ուայթը՝ Ծառուկյանի մասին