Ներքին 3 տարի առաջ - 23:49 12-10-2022

Մենք հույս ունենք, որ կստեղծենք միջազգային մեխանիզմ՝ ԼՂ-ի և Ադրբեջանի միջև քննարկումների համար. ԱԽ քարտուղար

«Էսկալացիայի հենց առաջին րոպեներից Միացյալ Նահանգները ակտիվ ներգրավվածություն է դրսևորել։ Եվ առաջին զանգերից մեկը վարչապետը ունեցել է պետքարտուղար Բլինքենի հետ»։ Այս մասին այսօր ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` Հանրային հեռուստաընկերության եթերում խոսելով Միացյալ Նահանգների, Հաջիևի եռակողմ հանդիպումների մասին։

«Նահանգները այս ամբողջ ընթացքում փորձել է ներգրաված մնալ, երբ Բլինքենը Նյու Յորքում կազմակերպել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Իսկ հետո Ջեք Սալիվանը կազմակերպել է իմ և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումը։ Հանդիպումներում քննարկվել են Ղարաբաղյան հիմնախնդիրը, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հիմնական հարցը եղել է, թե ինչպես ենք մենք կարողանում միջազգային մեխանիզմներ ստեղծենք, որով կկարգավորվեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը, մենք հույս ունենք, որ ընթացքում կկարողանանք ձևավորել այս միջազգային մեխանզիմը, որպեսզի հնարավորություն ստեղծվի Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև քննարկումների համար՝ ներառելով անվտանգային և իրավունքների վերաբերյալ հարցեր»։

Անդրադառնալով` կոմունիկացիաների բացման խնդրին, որ հնարավոր է մենք կնքենք խաղաղության պայմանագիր, բայց էլի մնանք շրջափակման մեջ, հարցին Գրիգորյանը պատասխանում է. «Ես այդպիսի բան չեմ լսել, բայց կարող եմ ասել, որ Ադրբեջանի ներկայացրած կետերից մեկը ապաշրջափակումն է։ Ադրբեջանի ներկայացրած պայմանական հինգ կետերը, եթե չեմ սխալվում, մարտին են ներկայացրել։ Այդ հինգ կետերից մեկը ապաշրջափակումն էր, ինչպես կարող է հիմա նման բան ասել, որովհետև իրենց առաջարկած հինգ կետում դա եղել է»։

«Արևմուտքի և Ռուսաստանի առաջարկների համեմատությամբ` ռուսական տարբերակն ավելի հավասարակշռված է, քանի որ Տ.Կլաարն ասել է՝ պետք է պաշտպանվեն Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները, իսկ Զախարովան հայտարարել է, որ ԼՂ-ի հարցր պետք է թողնել հետոյի»,- այս մասին Գրիգորյանն ասաց, որ նախ պետք է հասկանալ՝ Բաքուն ընդունո՞ւմ է այդ առաջարկները, որպեսզի կարողնանք առաջ շարժվել։

«Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանին, Ռուսաստանը տարածաշրջանում ներկա է և ներկա լինելու իրենց նպատակը` կայունություն և անվտանգություն ապահովելն է»։

Անդրադառնալով` ՀԱՊԿ-ի կողմից առաջարկներ մշակելու, Հայաստան ուղարկելու հայտարարություններին, Գրիգորյանը նշեց, որ ՀԱՊԿ-ից ոչ մի առաջարկի մասին տեղեկություն չունի։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին