Ուղիղ եթեր
Բարձր տնտեսական աճը իր հետ բերում է բարձր գնաճ. նախարար
copy image url

Բարձր տնտեսական աճը իր հետ բերում է բարձր գնաճ. նախարար

Ներքին 2 տարի առաջ - 23:45 11-10-2022
«Մենք ունենք մեկ միլիարդ դոլարի ծախսերի ավելացում, որոնք պետք է ուղղվեն առաջին հերթին պաշտպանական, երկրորդ`սոցիալական և երրորդ` զարգացման այլ ծրագրերին։ Բարձր տնտեսական աճը իր հետ բերում է բարձր գնաճ»։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է լինելու 2023 թվականի բյուջեն։

«Դա այդպես չէ, մեր այս տարվա ծրագրերը, որոնցով մենք, կարելի է ասել, ստիպեցինք որոշակի առումով, որպեսզի ընկերությունները մինչև հուլիսի 1-ը կնքեն պայմանագրեր։ Խնդրի 80 տոկոսը լուծվեց, առաջացած խնդիրը կապված էր մնացած կտորի հետ»,- ասաց Քերոբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք խաղողի վերամշակման վերաբերյալ բոլոր հարցերը լուծված են՝ հաշվի առնելով, որ վերջերս կրկին այդ խնդիրն առաջացավ, առաջընթաց չունենք։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ շուտով ձմեռ է, և Լարսը փակվելու է, որտեղ է լաստանավը, Քերոբյանը ասաց. «Ես հիմա ոչինչ խոսք չեմ տա։ Աշխատանքներ են կատարվում, քանի որ այս խնդիրը ավելի բարդ է, քան մենք պատկերացնում էինք»։

Իսկ հարցին, թե տնտեսվարողները կարո՞ղ են հույս դնել, որ մինչև փակվելու ժամանակաշրջանը լաստանավը կլինի, Քերոբյանը պատասխանեց, որ իրենք ամեն ինչ անում են դրա համար։ Վերջում, անդրադառնալով զբոսաշրջության ընդհանուր մտահոգիչ թվաքանակին, որը կազմել է մեկ միլիոնից ավելի, Քերոբյանը նշեց, որ դա իրոք մտահոգիչ է։

«Հատկապես սեպտեմբերի 13֊14-ի դեպքերից հետո շատ զբոսաշրջիկներ իրենց այցելությունը չեղարկեցին, կարևոր է ապահովել կայուն միջավայր։ Մենք վատ չենք գնում առաջ, մեկ ամբողջ քսանչորս միլիոն զբոսաշրջիկը բավական լավ ցուցանիշ է. կրկնակի ավելի, քան նախորդ տարվանը»։

Գաղտնիք չէ, որ մարդկանց մեծ մասը ոչ թե զբոսաշրջիկներ են, այլ մասամբ մոբիլիզացիայի, ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան եկած մարդիկ են, որոնք սոցիալապես ինտեգրվելու կարիք ունեն, և ինչ պետք է անել, որպեսզի այդ մարդիկ իրենց հուզող հարցերը կարողանան ստանալ մեկ պատուհանից. այս հարցին Քերոբյանը պատասխանում է. «Ինքնաբերաբար ստացվել է այդ մեկ պատուհանը. դրանք տելեգրամյան ալիքներ են, որտեղ շատ մարդիկ իրենց հարցերը տալիս են և պատասխանները ստանում են։ Եվ կապ չունի՝ դա ով է անում՝ պետությունը, թե այլ մարդ, կարևորը միջավայրը լինի։ Փոխօգնության սկբունքով` նոր եկածներին հին եկածները օգնում են։ Էկոնոմիկայի նախարարությունն էլ հնարավոր ամեն բան անում է, որպեսզի մարդիկ ինտեգրվեն»։

Եզրափակելով` Քերոբյանը նշեց, որ իրենք կազմակերպում են տարբեր միջոցառումներ և դրա արդյունքում զբոսաշրջիկների կյանքը լեփ-լեցուն է Հայաստանով. որպես փաստ ասաց, որ անցած շաբաթ դասական երաժշտության համերգին դահլիճում բավականին մեծ քանակի ռուս հանդիսատես կար։

Ամենից շատ դիտված

23:24 Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով
22:25 Շիրակի մարզի Լեռնուտ, Գետք, Մեղրաշատ, Ողջի, Տուֆաշեն և այլ գյուղերի դպրոցները կփակվեն
22:59 Նրանք կարող են 1-ին դասարան ընդունվել 7 տարին լրանալու դեպքում. Ժաննա Անդրեասյան
15:33 Իվետա Մուկուչյանը հղի՞ է․ երգչուհու պարզաբանումը
15:45 25 տարի արգելվում էր․ Ավինյանի օրոք մետրոյի գլխին 18 հարկանի շենք է կառուցվում
16:00 Նիկոլ Փաշինյանը մահացել ա, ոնց Մոսկվայում հեծանիվ քշի․ հարցում
18:00 Ավելի լավ ա էշի կարոտեմ, քան Աննային ու Նիկոլին․ հարցում
18:32 Նախքան երեխային թույլ կտաք դրսում լինել առանց մեծահասակների, սովորեցրեք ինքնապահովման հմտություններ. Արմեն Մուրադյան
21:17 Մարդկանց ձեռքը փող չկա. գուկան, ապրանքին կնայեն ու կերթան. վաճառական
22:45 Ոչ մի օր՝ առանց Արցախի.  Նորայր Դանիելյան․ «Առանց Արցախի՝ չկա Հայաստան, առանց Հայաստանի՝ չկա հայ ազգ»