copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:00 11-10-2022

ԱԱԾ-ն «մասկի շոուի» ժամանակ առաջինը սեղանիս դրված կարմիր «պապկան» առգրավեց․ Վահագն Վերմիշյանը բացահայտումներ է արել

Oragir.news-ն արդեն հայտնել է, որ Վահագն Վերմիշյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական նիստի ընթացքում Վերմիշյանը մի շարք բացահայտումներ է արել։ Ինչպես խոստացել էինք, ներկայացնում ենք Վերմիշյանի ներկայացրած բացահայտումները, որոնց պատճառով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը իր նկատմամբ հետապնդումներ է սկսել։

Նա նշեց, որ այս անգամ պատրաստվում է ներկայացնել միայն 3 դրվագ։ Վերմիշյանի խոսքերով՝ կառավարության նիստում, երբ որևէ բան է քննարկվում, որևէ հարցի առնչությամբ ոչ ոք առարկություն չի ներկայացնում, որևէ մեկը ձայն չի հանում։

«Դեռ որևէ մեկը քննարկվող որևէ հարցի դեմ չի արտահայտվել, ես եղել եմ միակ մարդը, ով կառավարության նիստում դեմ է արտահայտվել Հայաստանի Հանրապետությունից սև և գունավոր մետաղի արտահանմանը։ Ցանկացած բանական մարդ, այդ թվում՝ ես, լինելով շինարարության ոլորտի պատասխանատու, հասկանում էի, որ 1 քմ բնակմակերես կառուցելու համար անհրաժեշտ է 100 կգ մետաղ։ Ուստի Հայաստանից սև մետաղ դուրս բերելը այն դեպքում, երբ Հայաստանում 3 ձուլարան կա, որոնք արտադրում էին բավական լավ որակի արամատուրա, անիմաստ է։ Ես այդ ժամանակ չէի կարող կռահել այն մասին, որ մոտավորապես 50 հազար տոննա սև մետաղ էր պետք Հայաստանից արտահանել։ Ինչևէ, ես ուղղակի պաշտպանում էի իմ ոլորտը»։

Վերմիշյանն ասաց, որ այդուհանդերձ իր առարկությունները չեն ընդունվել և քվեարկությամբ ընդունվել է այն նախագիծը, որ ներկայացվել է։

«Երկորդ հարցը վերաբերում էր տիեզերական ոլորտին հարկային որոշակի մեղմացումներ տրամադրելուն։ Ես այն ժամանակ արտահայտվեցի այն մասին, որ լավ կլինի կոնցեպ մշակել, որպեսզի ՀՀ-ն դարձվի գիտնականների և բարձր ինտելեկտուալ մակարդակ ունեցող մարդկանց ներգրավելու վայր։ Նման օրինակներ կան։ Առաջին օրինակը Սինգապուրն է, ու մի շարք ուրիշ երկրներ։ Այն ժամանակ Հնդկաստանից ազգությամբ պակիստանցիների մեծ հոսք կար Հայաստան, այսինքն՝ հիմնականում ցածր վճարվող և ցածր կրթական ցենզ ունեցող մարդկանց հոսքը մեծ է Հայաստան։ Բացի այդ՝ ես որոշակի ինֆորմացիա ունեի, որ Երևան քաղաքի ֆիթնես ակումբների երեկոյան հիմնական հաճախորդները Հնդկաստանից Հայաստան եկած պակիստանցիներն են։ Իմիջիայլոց․ Պակիստանը մինչև հիմա Հայաստանի հետ չունի հարաբերություններ, դա միակ երկրին է աշխարհում, որը չի ընդունում Հայաստանը որպես պետություն։ Մենք բավական դիվերսիֆիկացված հանրություն ունենք, ունենք և լավ բանվորներ, լավ մեքնավարներ ունենք, լավ խառատներ, զոդողներ, գիտնականներ, ամեն ինչ ունենք, մենք դրա կարիքը չունենք, որ պակիստանցին գա ու մեր մեքենան այստեղ լվանա։ Իմ այս դիտարկումները շատ վատ ընդունվեց, բայց հետագա գործողությունները ցույց տվեցին ու ես ճիշտ էի։ Ես մտավախություն ունեի, որ այդ ֆիթնես ակումբում պարապող տղաները կարող են կոնկրետ հրահանգով գործողություն անել Հայաստանում»։

Երրորդ պատճառը, թե ինչու են իրեն հետապնդում, Վերմիշյանը կապում է Հայաստան ներկրվող ցեմենտի ինքնաժեքից ցածր գնով վաճառքի պատճառների հետ։

«Ես՝ որպես ոլորտի պատասխանատու, ունեի կոնկրետ մեծ ծրագիր և Չինաստանի խոշորագույն շինարարական ընկերություններից 2-ի հետ արդեն սկսել էի նախնական բանակցություներ։ Խոսքը Թավրիզից «Մետաքսի ճանապարհի» շարունակության մասին էր, որը եկել հասել էր Թավրիզ, ու Թավրիզից 3 հնարավոր ճանապարհ ուներ դեպի Սև ծով՝ Ադրբեջան, Հայաստան կամ Թուրքիա։ Իմ հստակ ու հավաստի ինֆորմացիայով՝ Չինաստանի կենտրոնական կոմիտեի նեղ շրջանակներում որոշում էր կայացվել ճանապարհն անցկացնել հենց Հայաստանով։ Այդ առիթով ես հրավիրել էի 2 չինական խոշոր շինարարական ընկերությունների ներկայացուցիչների Հայաստան։ Որպեսզի պատկերացնեք՝ նրանցից մեկի տարեկան բյուջեն կազմում է 45 մլրդ դոլար է, մյուսինը՝ 12,5 մլրդ դոլար է։ Սրանք ընկերություններ են, որոնք ամբողջ աշխարհում՝ Ավստրալիա, Աֆրիկայում, ճանապարհներ, կամուրջներ ու թունելներ են կառուցում։ Հայաստանում 4,8 մլրդ դոլարի ներդրում պետք է արվեր, ու պիտի կառուցվեր ճանապարհ, որը պետք է անցներ Հայաստանով, Իրանով ու Վրաստանով։ Դրա պետական նշանակությունը Հայաստանի համար կարծում եմ կարիք չկա բացատրելու, դա կապում էր Սև ծովը, Պարսից ծոցի և Չինաստանի հետ։ Այս ծրագիրը, սակայն, սվիններով ընդունվեց։ Այդուհանդերձ, մենք այդ ընթացքում հաշվարկներ էինք արել, թե որքան ցեմենտ է հարկավոր, որքան խիճ ու ավազ է հարկավոր ծրագիրն իրականացնելու համար։ Դրա համար ես պարտավոր էին իմանալ, թե որքան ռեզերվ ունենք»։

Նա նշեց, որ ծանոթացել է Հայաստանում ցեմենտ արտադրող երկու ընկերությունների հնարավորություններին, այնուհետև զանգել է Հրազդանի գործարանի տնօրենին ու հետաքրքրվել, թե ինչ ֆինանսական ու տեխնիկական վիճոկում է ընկերությունը։

«Գործարանի տնօրեն ասաց, որ իրենց ցեմենտը թանկ է։ Ասում է՝ մրցակիցներ ունենք, ու այդ մրցակիցը դրսից եկած ցեմենտն է։ Ես թվաբանության հետ մեծ սեր ունեմ ու սկսեցի հաշվել, թե ինչ արժի ցեմենտը․ և ինչ մարկայի ցեմենտ է ներկրվում։ Մի զանգով ճշտեցի, թե ինչ ցեմենտ է գալիս Հայաստան և ինչ քանակով։ Պարզվում է, որ ցեմենտը գալիս, բավական ցածր գնով, ավելի ճիշտ՝ 0 ինքնարժեքով է վաճառվում Հայաստանում։ Կյանք եմ տեսել, փորձ ունեմ, Սանկտ Պետերբուգի մաքսայինի պետը իմ դուռ դռան հարևան էր։ Նա ինձ մի պատմություն պատմեց, թե ինչպես էին Նորվեգիայից ձկան գլուխ և պոչեր բերել, հետո շուկայում վաճառել են ինքնարժեքից ցածր գնով, այսինքն՝ բերել էին 20 ցենտով, հետո վաճառել էին 5 ցենտով։ Մի երիտասարդ լեյտենանտի մոտ դա կասկած էր առաջացրել, ու նա քչփորել էր ու հայտնաբերել, որ միաժամանակ մի քանի տոննա «էդ վատ բանից են բերում», ու անմիջապես հսկայական բան է բացահայտվում։ Իմ մոտ անմիջապես կասկած է առաջանում, որ գուցե ցեմենտի հետ ուրիշ բան են բերում։ Զանգում եմ մի երիտասարդի, ով ժամանակին աշխատել է մեր «տամոժնիայում», ասում եմ՝ ցենետի մեջ հնարավո՞ր է ինչ-որ բան բերել։ Անմիջապես՝ այդ տղայի ներկայությամբ, Վարդան․․․ Գալստյան, զանգում եմ էկոնոմիկայի նախարարին՝ Տիգրանին Խաչատրյան, ու ասում եմ՝ Տիգրան ջան, էսպիսի բան կա՝ ցեմենտ է գալիս՝ կասկածելի ցածր գնով։ Կասկածելի է, մեր գործարանները պարապուրդի են, իսկ իրենք վատ որակի, ինքնարժեքից ցածր գնով ցեմենտ են բերում։ Իմիջիայլոց, այդ ցեմենտով բարձրահարկ շենքերի մոնոլիտ են լցնում, ես դրանով թույլ չէի տա անգամ սվաղ անել, իսկ իրենք մոնոլիտ են լցնում։ Ասում եմ ՝ պետք է գնալ Հրազդան և ծանոթանալ իրենց պրոբլեմների հետ, ու այնպես անել, որ մեր գործարարնները աշխատենն։ Տիգրան Խաչատրյանն ասում է, մեծ հաճույքով, պարոն Վերմիշյան։ Ուրբաթ երեկոյան Տիգրան Խաչատրյանի հետ պայմանավորվում ենք, որ պետք է հաջոդ շաբաթ գնանք Հրազդանի ցեմենտի գործարան և տեղում ծանոթանանք իրենց պրոբլեմների հետ։ Տիգրանը նայում է իր օրացույցն ու ասում է, որ չորեքշաբթի՝ ժամը 4-ին, իրեն հարմար է։ Այսինքն, պետք է գնայինք փետրվարի 5-ին՝ ժամը 4-ին։ Տիգրանը հարցնում է, թե որն է խնդիրը, ասում եմ՝ կարող է մեր ցենետի հետ ուրիշ փոշի են բերում Հայաստան։ Տիգրանի հետ ծիծաղում ենք, իհարկե, ու ցած ենք դնում լսափողը՝ պայմանավորվելով չորեքշաբթի՝ ժամը 5-ին, մեկնել գործարան։ Բայց չորեքշաբթի՝ ժամը 11-ին, ԱԱԾ ներխուժում է՝ մասկի-շոուն են կազմակերպում։ Մինչ այդ շաբաթ օրը մաքսայինի աշխատակցին Վարդանին Գալսյան ասում եմ, որպեսզի ես չորեքշաբթի ունենամ ձեռքիս տակ ինչ-որ փաստեր, խնդում եմ ծախսերի, աշխատավարձի ամբողջ անալիզ անես ու ինձ ներկայացնես։ Ասում է՝ պարոն Վերմիշյան, վաղն առավոտյան կբերեմ։ Ես շաբաթ օրերը, կիրակի առավոտյան միշտ աշխատավայրում եմ։ Շաբաթ օրը՝ 10-ին, Վարդանը բերում է մի կարմիր պապկա։ Ես սեղանիս աջ անկյունում միշտ դնում եմ այն պապկաները, որոնք ինձ շաբաթվա ընթացքում պետք են լինելու։ Ես ծանոթանում եմ պապկայի պարունակությանը ու դնում սեղանիս աջ անկյունում։ Այս ամենը, բնականաբար, նկարվում է, հետո իմացա, որ իմ սենյակում 4 հատ կամեռա է դրած, կարծես պետական հանցագործ լինեին։ Չորեքշաբթի՝ ժամը 11-ին, ներխուժում են ԱԱԾ-ի տղաներն ու առաջին բանը, որ անում են, փոխանակ հեռախոսս վերցնեն կամ համակարգիչս առգարավեն, մեկը գալիս է, ձեռքը դնում է կարմիր պապկայի վրա ու մտնում կողքի հանգստի սենյակ, հետո բարձր ասում է․ «Պապկաս մոտս է, հա-հա, կարմիր պապկա է, հանգստացիր»։

Հետևույթունները թողնում եմ ձեզ, հարգելի՛ դատարան»,-ասաց Վերմիշյանը։

Նա նաև հավելեց, որ բացի այս երեք դրվագներից՝ կան էլի մի շարք դրվագներ, որոնց համար իրեն հետապնդում են։

«Դրանց մասին առայժմ լռեմ»,-ասաց նա։