Արտաքին 4 տարի առաջ - 12:52 11-10-2022

Ուկրաինացի պատգամավորն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին

Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գորնիչենկոն անդրադարձել է Եվրոպական միության միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի և միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գորնիչենկոն այս մասին խոսել է Ստրասբուրգում ԵԽԽՎ լիագումար նիստի շրջանակներում՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին բախումների թեմայով բանավեճերի ընթացքում։

Ուկրաինացի պատգամավորը կարևորել է, որ ԵՄ-ի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցություններում առաջընթաց է արձանագրվել։ Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանը և Հայաստանը կկարողանան լուծել իրենց միջև առկա խնդիրները։

Վերջինս հավելել է, որ խնդիրների լուծումները պետք է հիմնված լինեն երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների վրա։ «Մենք հավատում ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են լուծում գտնել ծագած խնդիրներին»,- հայտարարել է Գորնիչենկոն։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն