Արտաքին 3 տարի առաջ - 20:44 07-10-2022

Թեհրանը խոստանում է պատասխանել ԵՄ-ի չմտածված գործողություններին

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Թեհրանը կպատասխանի ԵՄ երկրների կողմից իրականացված ցանկացած հապճեպ և չմտածված գործողության։ Ինչպես փոխանցում է իրանական «Tehran Times» լրատվական գործակալությունը՝ Իրանի արտգործնախարարն այս մասին ասել է իր իտալացի գործընկեր Լուիջի Դի Մաոյի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում։

Նա դատապարտել է ԵՄ երկրներին և Եվրոպայում տեղակայված ահաբեկչական խմբավորումներին՝ Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունները հրահրելու համար։ «Մենք դժգոհ ենք որոշ եվրոպացի պաշտոնյաների դիրքորոշումներից և միջամտությունից՝ կապված վերջին միջադեպերի հետ»,- ասել է Աբդոլլահյանը։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թեհրանը մշտապես ուշադրություն է դարձրել մարդկանց խաղաղ պահանջներին։ «Օտարերկրյա միջամտողները, կազմակերպված գործակալները և ահաբեկիչները՝ հատկապես Զահեդանում և Իրանի արևմուտքում, փոխեցին ժողովրդի խաղաղ ցույցերի ընթացքը բռնության, խռովության և անմեղ մարդկանց սպանության, ինչպես նաև ուղղեցին դրանք ոստիկանների և անվտանգության ուժերի դեմ»,- ափսոսանքով նշել է Իրանի գլխավոր դիվանագետը։

Աբդոլլահյանը Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին տեղեկացրել է, որ Թեհրանը, համաձայն երկրի օրենքների, հանձնառու է մահացած 22-ամյա կնոջ մահվան գործը ճշգրիտ և արդար հետաքննել։

Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մաոն իր հերթին ընդգծել է, որ իր երկիրը հարգում է Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունն ու օրենքները։ Նա նշել է, իտալական կողմի համոզմամբ՝ խաղաղ պահանջներին արձագանքելը պետք է տարբերվի անկարգություններին և ահաբեկչական հարձակումներին տրվող պատասխանից։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան