Արտաքին 2 տարի առաջ - 16:39 26-10-2023

Թեհրանը Վաշինգտոնի հարձակման դեպքում անսպասելի պատասխան է խոստանում

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մոհամմադ Հասան Շեյխ Օլ-Իսլամին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն հարվածի Իրանին և նրա հետ կապված ենթակառուցվածքին, ապա կտրվի պատկերացրածից միանգամայն դուրս պատասխան:

Այդ մասին իրանցի պաշտոնյան ասել է Մինսկում՝ Եվրասիական անվտանգության բարձր մակարդակի կոնֆերանսի շրջանակում լրագրողների հետ զրույցում։

«Պաղեստինցիներին և Գազայի հատվածի բնակիչներին պաշտպանելու համար անհրաժեշտ միջոցները պետք է ձեռնարկվեն բոլոր երկրների կողմից։

ԱՄՆ-ն առաջին անգամը չէ, որ մեզ սպառնում է հարվածներով, մենք սովոր ենք ամենօրյա սպառնալիքներին։ Բայց ամեն դեպքում, եթե դա տեղի ունենա, եթե նրանք նման տեսակի սխալներ թույլ տան, Իրանի պատասխանը դուրս կլինի բոլոր պատկերացումներից», - ասել է Օլ Իսլամին:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի