Եղբայրները և անառակ որդին. համացանցը քննակում է Փաշինյանի, Ալիևի, Էրդողանի նկարները
copy image url

Եղբայրները և անառակ որդին. համացանցը քննակում է Փաշինյանի, Ալիևի, Էրդողանի նկարները

Ներքին 2 տարի առաջ - 21:08 06-10-2022
Տելեգրամյան ալիքներում տարածվում է ոչ պաշտոնական լուսանկարը՝ Պրահայի «եվրոպական քաղաքական համայնքի» գագաթնաժողովից, որտեղ զրուցում են Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները։

Համացանցում բուռն քննարկվում է լուսանկարը, որին հետևորդները տվել են մե՛կ զայրացած, մե՛կ զավեշտալի մեկնաբանություններ։

Թառահար Միքայել Ոսկանյանը մեկնաբանել է՝ «Թուրքերը»։



Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան մեկնաբանել է. «Սաղ հասկացա, բայց օմեգան ինչի ա տենց տխուր պոնիի հայացքով նայում էդ սեղանին դրած կարմիր վարդին»։



Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այն, որ հնարավորություն է տրված նստած խոսել, այլ ոչ թե չոքած, արդեն մեծ դիվանագիտական ձեռքբերում է։ Յոյլդաշ կարդաշլարի», այնուհետև հավելել՝ «Մի նկարի պատմություն. հայ ժողովրդի բոլոր թշնամիները մի կադրում, մի սեղանի շուրջ։ Նկարում՝ ձախից աջ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան (հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանություն իրականացրած, Հայաստանի տարածքների վրա հիմնված պետության ղեկավար, ով Բաքվում 2020 թվականի դեկտեմբերին Իլհամ Ալիևի հետ ընդունել է 44-օրյա պատերազմի զորահանդեսը), Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, ով ստորագրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի հայտարարություն և մտադիր է Հայաստանը հանձնել Թուրքիայի և Ադրբեջանի տիրապետությանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան, ով հանդիսացել է Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ, իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն առաջին անգամ հայտնվել է հայ ժողովրդի ոտքերի տակ, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, ով, խախտելով Հայաստանի հետ ունեցած նախնական պայմանավորվածությունները, գործարքի է գնացել Իլհամ Ալիևի հետ և գաղտնի կերպով Ադրբեջանին է փոխանցել հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին։ Նշված պետություններից Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, իսկ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցված են` նշված միջադեպից հետո»։




168.am կայքի լրագրող Գոհար Սավզյանը մեկնաբանել է՝ «Տնեցիներով»։



Երգչուհի Սոնա Ռուբենյանի մայրը՝ Արմինե Սարգսյանը, նկար է հրապարակել, որին 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը, մեկնաբանել է՝ «Թուրք ախպերներով»։



Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այ ախպեր, երբ ես դու մի բան ուզել ու ես չեմ տվել»։



Ռեֆորմիստների կուսակցության հիմնադիր նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բոլորի տրամադրությունը շատ բարձր ա, բացի Նիկոլից, նրա գլուխը կախ ա, որոշվում է մեր դժբախտ երկրի ճակատագիրը»։



Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինչի վրա ես ժպտում արա, որ մեր փողոցներում ձեր եռյակի պատճառով սև լենթեր են կախված, իսկ բաքվի բանտերում մեր զինվորներին սպանում և որպես զոհ տալիս են մեզ», բայց էդ հեչ, էս վիդեոն ուշադիր նայեք ու ամոթից գետինը մտեք, որ Թուրքիայի արտգործնախարարնա Մակրոնի հետ ծանոթացնում Արարատ Միրզոյանին, նիկոլն էլ կանգնած...Չաուշողլուն ասումա «You know Ararat» , Վարագույր»։



Դերասանուհի Անուշիկ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ալիևին մոտիկից տեսա բավական. կառուցողական անձնավորությունա, բայց էտ հեչ, վարկս տենաս կարա՞մ էս ամիս հասցնեմ»։



Լրագրող Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պրահայում հանդիպել են եղբայրները և անառակ որդին։ Նայում ես կադրերը։ Ալիևն ու Էրդողանը ջերմ զրուցում են, Մակրոնը ողջագուրվում է թուրքերի հետ, մանավանդ քծնում իրեն բազմիցս ոչխար անվանած Էրդողանին։ Միայն Փաշինյանն է, որ մոլորված նայում է աջ ու ձախ։ Գոնե հասկանո՞ւմ է, որ իրեն բառացիորեն շան տեղ դնող չկա»։



Հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բա էս ինչի՞ չեք գրում Մակրոնը դավաճնեց հայերին, նա ժպտաց թուրքերին...ավելի վաղ գրել. «Սենց դատարկ թուղթ են դեմ տվել ստորագրի, իրանք հետո վերևում կգրեն»։



Քաղաքական գործիչ Վահագն Չախալյանն իր էջում գրել է. «Թրքերով»։