Ներքին 4 տարի առաջ - 18:26 03-10-2022

«Վիվառոյից» ու անասնակերի խանութի տիրոջից՝ բուհի փոխտնօրեն․ ով կդառնա ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն

Oragir.news-ի տեղեկություններով՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը փորձում է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ռեկտոր նշանակել իր հովանավորյալին՝ Մհեր Օթարյանին, ով արդեն ավելի քան մեկ տարի է՝ մասնաճյուղի փոխտնօրենն է։

Սա այն դեպքում, երբ Օթարյանն անգամ փոխտնօրենի պաշտոնին չի համապատասխանել, նա ավարտել է միայն ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Միջազգային տնտեսական հարաբերություններ բաժինը և ստացել մագիստրոսի աստիճան, ինչը բավարար չէ անգամ դասախոսելու համար։ Ընդ որում՝ բուհի փոխտնօրենի պաշտոնին նշանակվելիս նա մեկ օր անգամ չի աշխատել որպես դասախոս։ Փոխարենն աշխատել է «Վիվառոյում», դրանից առաջ եղել է անհատ ձեռնարկետեր, մեր տեղեկություններով՝ Իջևանում անասնակերի խանութ է ունեցել, որից հետո ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ռեկոմենդացիայով նշանակվել է Իջևանի մասնաճյուղի փոխտնօրեն։

Նշենք, որ կորոնավիրուսից առաջ մայր բուհում և դրա մասնաճյուղում մրցույթ էր հայտարարվել՝ համապատասխանաբար ռեկտորի և տնօրենի պաշտոնի համար, որը չի կայացել։ Կորոնավիրուսից հետո ԵՊՀ-ում մրցույթները եղան, բայց Իջևանի մասնաճյուղում՝ ոչ։ Հիմա ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Անուշավան Մակարյանն է։ Ըստ մեզ հասած լուրերի՝ տնօրեն չեն նշանակում, որովհետև փորձում են ժամանակ ձգել, որպեսզի Օթարյանին կարողանան տնօրեն դարձնել, թեև դեռ պարզ չէ՝ Օթարյանը նշանակումից հետո ընդունվել է ասպիրանտուրա, թե ոչ։

Oragir.news-ը տեղեկությունները հստակեցելու համար կապ հաստատեց նաև Մհեր Օթարյանի հետ, նա նշեց, որ հիմա արդեն սովորում է ասպիրանտուրայում՝ դասախոսելու համար, հիմա սեմինարներ է վարում, իսկ սեմինարներ վարելու համար պարտադիր չէ գիտական աստիճանը։

Հարցին, թե արդյոք փոխտնօրեն լինելու համար է դիմել, պատասխանեց․ «Ես ընթացակարգով եմ նշանակվել»։

Իսկ ընթացակարգն հետևյալն է, որ մասնաճյուղի տնօրենը ներկայացնում է համալսարանի ռեկտորին ու թեկնածությունը հաստատվում է ռեկտորի կողմից։

Դիտարկմանը, թե արդյոք հավակնում է տնօրենի պաշտոնին, նա նշեց, որ նման բան չկա, ու մեկնաբանության անհրաժեշտություն էլ չի տեսնում։

Նա նշեց նաև, որ Հովհաննես Հովհաննիսյանին ճանաչել է ԵՊՀ-ում աշխատելու ընթացքում․ «Ես չգիտեմ՝ ինչ նպատակ են հետապնդում իմ դեմ նման տեղեկություններ տարածելով։ Դասախոսելու համար ով պետք է ասի, որ հատուկ ինչ-որ գիտական աստիճան է պետք, մեր մասնաճյուղում ու ընդհանրապես համալսարանում շատ մարդիկ կան, ովքեր թեկնածուական պաշտպանած չեն և դասախոսում են։ Բացի պաշտպանելը՝ ես ուրիշ կոչումներ ունեմ, որ կարծում եմ՝ դրանք էլ կարևոր են եղել այս պաշտոնում պաշտոնավարելու համար, ես 2 պատերազմին էլ մասնակցել եմ, պատերազմի օրերին արիության համար մեդալ եմ ստացել»։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
23:42 Լեհաստանում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՌԴ քաղաքացի