Մշակույթ Ներքին 3 տարի առաջ - 18:15 03-10-2022

Ամփոփվել են «Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «ԱԿՏ» մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ Մայր թատրոնի 100-ամյակի միջոցառումների շրջանակում Հայաստանում անցկացվել է «Թատերական պաստառների» միջազգային փառատոն-մրցույթ։ Սեպտեմբերի 30-ին ամփոփվել են փառատոն-մրցույթի արդյունքները:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, մրցութային փուլ էին անցել 21 երկրի՝ 70 հեղինակի 95 աշխատանք։

Փառատոնի ժյուրիի անդամներն էին Միշալ Բատորին (Ֆրանսիա), Սերգեյ Սերովը (Ռուսաստան), Էբրահիմ Հաղիղին (Իրան)։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հատուկ մրցանակին» է արժանացել Դարյուշ Ալլահյարին (Իրան) «Միմ ընտանիքի հիվանդությունը» պաստառի համար։

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Հատուկ մրցանակին» է արժանացել Շիմոն Շիմանկևիչը (Լեհաստան) «Ելք» ներկայացման պաստառի համար։

Խրախուսական դիպլոմների են արժանացել Քրիստինա Պոլենդերը (Սերբիա) «Կաֆկա մեքենա» ներկայացման պաստառի համար և Միրոսլավ Զդրոդովսկին (Լեհաստան) «Բալադինա» ներկայացման պաստառի համար։

ԱԿՏ մշակութային ՀԿ-ի «Հատուկ մրցանակը» տրվել է Քշիշտով Մոտիկային (Լեհաստան) «Վրեժ» պաստառի համար։
«Լավագույն պաստառ» անվանակարգում «Արվարձանում» պաստառի համար հաղթող է ճանաչվել Էրիխ Բրեխբյուլը (Շվեյցարիա), «Էլեգիա Հուլիոս Հեսարի և Սիմորղի մի քանի թռչունների սպանության համար» պաստառի համար՝ Ռասուլ Հաղջուն (Իրան), և «Ժամանակը գետ է, ուր գնում եմ մեղք գործելու» պաստառի համար՝ Բենժամին Ֆերնանդեսը (Ֆրանսիա)։

«Գրան պրի» մրցանակի է արժանացել Յուրի Տորեևը (Բելառուս) «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման պաստառի համար։
Փառատոնի մրցութային պաստառները մինչև հոկտեմբերի 31-ը՝ ժամը 11։00-17։00-ը, կցուցադրվեն Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում: Մուտքն ազատ է:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ