Երևան +14°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:06 01-10-2022

Եվ դուք՝ անհայրենիք խոզերդ, սույնով ապականում եք նաև ամեն մի սրբություն․ Վահե Լորենց

Պատմաբան, գրող-հրապարակախոս Վահե Լորենցը ֆեյսբուքյան իր էջում Ղալթախչիի Սբ․ Հովհաննես մատուռից լուսանկար է հրապարակել և կից գրել․

«Սա Հայաստանում է։ Իմ հայրենիքում։ Այսպես կոչված Ղալթախչին է։ Այստեղ ուխտի են գալիս տասնյակ հազարավոր քրիստոնյաներ։ Ուխի են գալիս և ապականում իմ հայրենիքը։ Որովհետև նրանք հայրենիքի զգացողություն չունեն։ Իրենց սրբությունը ոչ թե հայրենիքն է, այլ՝ խաչը, կրոնը և եկեղեցին։ Եթե այս խոզերը հայրենիքին վերաբերվեին որպես սրբություն՝ երբեք չէին ապականի։

Որովհետև չեն ապականում մատուռը, խաչը, չեն ապականում եկեղեցին։ Բայց ապականում են հայրենիքը։ Այսինքն դուք՝ իմ հայրենիքն ապականողներդ, անհայրենիք խոզեր եք։

Եվ դուք՝ անհայրենիք խոզերդ, սույնով ապականում եք նաև ամեն մի սրբություն․․․ այդ թվում՝ այս սուրբ հայրենիքի համար զոհվածների հիշատակը, շիրիմները։

Հ․Գ․ Վստահ եմ՝ Ղալթախչի (հենց Ղալթախչի, ոչ թե Սուրբ Հովհաննես մատուռ) գնացողների 80 տոկոսից ավելին երբեք չի եղել Հաղբատում, Ախթալայում, Գառնահովիտում, Երերույքում․․․ չի եղել, քանզի ամեն ոք իր ինտելեկտին ու ոգուն համապատասխան վայր է այցելում։

Հ․Գ․ 2։ Շատերդ գիտեք, որ Տիր-Ար տուրիստական ընկերությունն ինձ է պատկանում։ Տարվա մեջ տասնյակ պատվերներ ենք ստանում, որ Ղալթախչի տուր կազմակերպենք։ Բոլորին մերժում ենք։ Ոչ մի անգամ չենք կազմակերպել։ Եվ չենք կազմակերպելու։ Մենք ճաշակ ենք ձևավորում, ոչ թե հարմարվում պահանջարկին։ Մեր զբոսավարները միտք ու ճաշակ են թելադրում, ոչ թե Մալաթիայի բազարում կալգոտկա ծախող ծյոծի հոգեբանությամբ միայն օրվա հացի մասին մտածում։

Հ․Գ․ 3։ Ամենաահավորն այն է, որ Ղալթախչի տուրի պատվերներ ենք ստանում․․․ դպրոցներից։ Դարձյալ ու դարձյալ․․․ դպրոցը, որ պետք է երեխայի հոգում հայրենասիրության, նրաբաճաշակության, գեղագիտության սաղմը սերմանի․․․ տուր է կազմակերպում դեպի Ղալթախչի․․․ մինչդեռ այնքա՜ն փառահեղ կոթողներ ունենք, սրբավայրեր ունենք։ Դարձյալ ու կրկին․-Ցավոք, ուսուցիչներ քիչ կան․ բայց սերունդ պղծող, ապականող դասատուներ՝ որքան ուզեք։ Արդյունքն այս նկարում պատկերված է․․․»։

Ամենից շատ դիտված

09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
12:34 Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
10:00 ՀԽՍՀ սահմանները վերարտադրող ՔՊ-ն հակահայ ծրագրի ջատագո՞վն է
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
09:52 ՊՆ-ից վստահեցնում են՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի ուղղությամբ կրակ չի բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից