Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 14:09 14-06-2023

Դուք պնդո՞ւմ եք, որ մենք փուչ մարդիկ ենք, անհայրենիք, փչացած գենետիկ կոդով․ Արփի Դավոյանը՝ ՄՊՀ անդամի թեկնածուին

Այսօր ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը, դիմելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Անահիտ Սարգսյանին, շարունակեց Վահագն Ալեքսանյանը խոսքը՝ ընթերցելով ֆեյսբուքյան մեկ այլ գրառում․

«Եթե ընտրվեք, ձեզ պետք է կողմ քվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Սակայն դուք ձեր հրապարակային գրառումներից մեկում ձեր կարծիքն եք հայտնել Նիկոլին սատարողների մասին՝ «դուք փուչ մարդիկ եք, անհայրենիք, փչացած գենետիկ կոդով, անուղեղ ոչխար եք, որ չի հասկանում, որ իրեն տանում են սպանդանոց»։ Եվ մի տեղ էլ ասել եք՝ «2018-ին դուք հորթի հրճվանքով բառաչում էիք ձեր ընտրություններից»։ Հիմա դուք կանգնել եք այս ամբիոնում և պատասխանում եք «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների հարցերին։ Եթե դուք պնդում եք, որ որպես քաղաքացի՝ կարող եք ունենալ ձեր կարծիքը, խնդիր չկա։ Դուք որպես քաղաքացի՝ նաև կարծում եմ, այս ամբիոնից պիտի պնդեք ձեր կարծիքը, որով ձեր գրառումներում հանդես եք եկել և չգիտես ինչու՝ այդ գրառումները ջնջել եք։ Դուք պնդո՞ւմ եք, որ մենք փուչ մարդիկ ենք, անհայրենիք, փչացած գենետիկ կոդով, անուղեղ ոչխար, որ չեն հասկանում, որ իրենց տանում են սպանդանոց»։

Ի պատասխան՝ Անահիտ Սարգսյանն ասաց․ «Ես շատ զարմացած եմ, որովհետև կարծում եմ, որ պառլամենտական պետությունում Ազգային ժողովը թիվ մեկ ամբիոնն է, որտեղ պետք է քննարկվեն շատ լուրջ, պետության համար կարևոր հարցեր և չքննարկվեն ֆիզիկական անձանց ֆեյսբուքյան գրառումներ։ Եթե իմ ֆեյսբուքյան գրառումը ես կատարել եմ, հետո ջնջել եմ, ես իմ գրառումները չեմ կատարում և ջնջում, ես կատարում եմ, և մնում են այդ գրառումները։ Շատ տարօրինակ է, թե ինչպես է այդ ջնջված գրառումը հայտնվել ձեզ մոտ։ Ես կրկին նշում եմ, որ իմ կյանքում ինձ համար ամենաթանկ բանը ոչ թե պաշտոնն է, ոչ թե պաշտոնի արդյունքում ստացած աշխատավարձն է, իմ համար ամենակարևորը իմ պետությունն է և իմ ժողովուրդը, որը պետք է լավ ապրի այդ պետության մեջ։ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը ես համարել եմ իմ հայրենիքը։ Եվ նման պարագայում, երբ ես հասկանում եմ, որ մենք կարող ենք կորցնել մեր հայրենիքի մի կարևորագույն հատված, ընդ որում, Արցախի կորուստը համարում եմ նաև Հայաստանի պետականության կորուստ, այդ դեպքում ես կարող եմ էմոցիոնալ բազմաթիվ արտահայտություններ անել, որոնք քաղաքական չեն, որոնք ընդամենը հայրենիքի հանդեպ սիրուց են մղված»։

Շարունակելով թեման՝ ՔՊ-ական Էմմա Պալյանն էլ հարցրեց․ «Դուք եկել եք այստեղ, որ ի՞նչ անեք»։

«Օրենքի պահանջն է՝ հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից, որից երկուսն ընդիմության քվոտան է, ես ներկայացել եմ որպես ընդդիմության քվոտայով ներկայացուցիչ: Ես ներկայացրի իմ կենսագրությունը, իմ մասնագիտական կարողությունները, իսկ որքանով ինձ կընտրի Ազգային Ժողովը, դա արդեն իրենց սեփական հայեցողությունն է: Ես գտնում եմ, որ Ազգային ժողովը պետք է առաջնորդվի օրենքով և սեփական խղճով: Եթե դուք գտնում եք, որ ես համապատասխան չեմ, կարող եք չընտրել»,- ասաց Սարգսյանը:

Անահիտ Սարգսյանը նաև նշեց, որ իր համար ավելի ցավալի է ոչ թե այն, որ ընդդիմությունը ժողովրդին կարող է անվանել «ժեխ», իր համար ցավալին այն է, որ կարող ենք կորցնել հայրենիք․ «Իմ Եվ բոլորս, եթե հայ ենք, պետք է առաջնորդվենք այդ սկզբունքով։ Ես հիշում եմ, որ նախկինում՝ մինչև 2018 թվականը, կային ընդդիմադիր կուսակցություններ, այդ թվում՝ ներկայիս վարչապետը, որը բազմաթիվ անվանարկումներ էր անում ժողովրդի մասին, բազմաթիվ վիճաբանություններ եմ հիշում։ Դա ընդդիմության ֆունկցիան է, ինքը պետք է քննադատի»։

Ամենից շատ դիտված

09:46 Արարատի մարզում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը. shamshyan.com
12:47 Ադրբեջանցիները թալանում ու զվարճանում են օկուպացված Ստեփանակերտի տներում
12:21 Չի վախենում, խմած չէ և բարձր է օրենքից. Նիկոլ Փաշինյանի տեսանյութի «մեսիջները»
14:11 Մարդիկ սնունդ են բաժանում երթով դեպի Երևան շարժվող Բագրատ Սրբազանին և իր համակիրներին
21:47 «Բոլոլա ա լինելու». աշխատանքից հեռացված վարորդ Ռուստամը միացավ պայքարին
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
20:36 «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին
14:31 Երևանում կարկուտ է տեղում
17:43 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Գեղարքունիք․ այստեղ ևս ջերմ ընդունելություն էր սպասվում
21:59 Տավուշյան պայքարը դժվար է լինելու, բայց պատվաբեր․ անհրաժեշտ է մասնակիցների առավելագույն քանակ