Երեկ հարված հասցրած Ադրբեջանի ստորաբաժանումները գտնվել են ՀՀ տարածքում. Հայաստանի տարածքն օկուպացված է
copy image url

Երեկ հարված հասցրած Ադրբեջանի ստորաբաժանումները գտնվել են ՀՀ տարածքում. Հայաստանի տարածքն օկուպացված է

Ներքին 2 տարի առաջ - 11:53 29-09-2022
Երեկ Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավ-արեւելյան հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն հերթական սադրանքն են իրականացրել եւ ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսեւորումն է: Ընդ որում, ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել ՀՀ տարածքում եւ Ադրբեջանի ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են Հայաստանի տարածքում: Սա ագրեսիայի շարունակությունն է, Հայաստանի տարածքը օկուպացված է, մեր դիրքորոշումը միանշանակ է ու աներկբա, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ տարածքից»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված