Ներքին 3 տարի առաջ - 13:49 28-09-2022

ՀԱՊԿ-ը խոչընդոտ չէ․ մենք զենք գնել ենք և՛ Չինաստանից, և՛ Եվրոպայից, և՛ Ռուսաստանից. Քոչարյան

Դեռ 1991թվականին՝ Սովետը դեռ փլուզված չէր, մենք զենք գնել ենք Եվրոպայից․ այսօր ասուլիսին նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ գումար կա, սակայն զենք գնել չենք կարողացել։

«Մենք ՀԱՊԿ-ի անդամ էինք, բայց մենք Եվրոպայից զենք էինք գնում։ Նույնիսկ մեր առաջին խմբաքանակը՝ դեռ 1991թվականին՝ Սովետը դեռ փլուզված չէր, գնել ենք Եվրոպայից․ շատ չեմ բացում՝ որ երկրից, ոնց, ոնց ենք բերել։ Մենք գնում էինք և Չինաստանից, և՛ Եվրոպայից, և՛ Ռուսաստանից, և չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ի անդամակցությունը խոչընդոտ է։ Մենք նույնիսկ ԱՄՆ-ից կապի միջոցներ ենք ստացել։ Այն ժամանակ ուղղակի այդ հարցադրումը մենք էինք անում»,- ասաց Քոչարյանը։

Կապիտուլյացիայից խուսափելու համար բանակցողի փոփոխության անհրաժեշտության մասին հարցին անդրադառնալով՝ նա նշեց․ «Բոլորը հասկանում են, որ այս իշխանությունը գնում է կապիտուլյացիայի․ այստեղից չի՞ գալիս եզրակացություն, որ պետք է փոխել։ Կա՞ հարյուր տոկոս երաշխիք, որ անպայման ամեն ինչ փոխվելու է, ո՛չ։ Բայց կա շատ մեծ հավանականություն, որ փոխվելու է։ Հիմա մենք գլուխներս քաշ գցած գնանք կապիտուլյացիայի ծրագրով, թե՞ փորձենք ինչ-որ բան փոխել։ Ղարաբաղը կորցնելու անխուսափելիությունը եղել է 1992 թվականին։ Ի՞նչ ենք արել։ Փոխել ենք»,- հիշեցրեց նա՝ ընդգծելով, որ դրանից հետո սկսվել են հենց մեր հարձակողական գործողությունները։ «Եթե դու ինքդ հույս չունես, որ հաջողության կարող ես հասնել, երբեք այդ հաջողությունը չես ունենալու, միայն պայքարի ժամանակ է դուռ բացվում․․․ պայքարի շնորհիվ»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի