Ներքին 7 ամիս առաջ - 14:45 14-01-2026

ՀԱՊԿ-ին մեր անդամությունը լրջագույն խոչընդոտ էր․ Փաշինյան

Պարզվեց, որ շատ դեպքերում կարիք չկա, որ մենք գնանք ու դռներ ծեծենք: Պաշտպանական սպառազինության ամբողջ գլոբալ շուկան Հայաստանի Հանրապետության առաջ բացվեց: Չեմ ուզում թաքցնեմ, այդտեղ կա երկրորդ նյուանսը՝ որը կապված էր ՀԱՊԿ-ի հետ: ՀԱՊԿ-ի մեր մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր միջազգային շուկային հասանելիություն ունենալու համար: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի խաչմերուկում» խորագրով քննարկման ժամանակ:

«Մենք 2022 թվականին ուրիշ իրադրություն ունեինք, մենք ունեինք իրադրություն, որ նույնիսկ 100 միլիոն դոլարով ունեինք վճարումներ, որի դիմաց պետք է ստանայինք սպառազինություն ու տեխնիկա, և մեզ երբեմն քաղաքավարի, երբեմն էլ ոչ այդքան՝ մերժում էին, չէին իրականացվում մատակարարումները: Այս իրադարձություններն են, որ մեզ հանգեցրել են եզրակացությունների, որ մենք պարադիգմը պետք է փոխենք: Այն բանաձևերը, որով մենք ճանաչում ենք աշխարհը՝ չեն ապահովում մեզ համար անհրաժեշտ կենսական իրողությունների և իրադրությունների ստեղծումը:

Դա էր պատճառը, որ մենք սառեցրինք մեր անդամությունը ՀԱՊԿ-ին։ Սրանք կարևոր նրբություններ են, որ մեր իրականության մեջ ընկալված չեն: Այս հարցը պետք է շատ կոնկրետ պատասխան ստանա, և հանրությունը այս նրբությունները արձանագրի: Միջազգային հանրությունը պետք է տեսնի, որ ՀՀ-ն հենց այս կոորդինատներում է դիրքավորվում՝ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ և այս սկզբունքներով է առաջնորդվում»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի