Ներքին 3 տարի առաջ - 17:37 24-09-2022

«Ռոսէներգոատոմը» նախատեսում է Հայաստանում տվյալների մշակման կենտրոն կառուցել

«Ռոսէներգոատոմը» (Ռոսատոմի էլեկտրաէներգետիկական ստորաբաժանման մաս) բանակցություններ է վարում Հայաստանում տվյալների մշակման կենտրոնի կառուցման վերաբերյալ։ Այս մասին Kazan Digital Week ֆորումում ասել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Միգալինը։

«Հիմա ակտիվ քննարկում ենք հնարավոր տեղանքը եւ հայեցակարգը՝ ինչ ենք ցանկանում կառուցել եւ շահագործել Հայաստանի ՏՏ ենթակառուցվածքի կազմում», - ասել է Միգալինը:

Նա նաև հայտնել է, որ ընկերությունը ծրագրում է տվյալների կենտրոն կառուցել Թուրքիայի Մերսին քաղաքի մերձակայքում, որտեղ «Ռոսատոմը» ատոմակայան է կառուցում։ Վերջինս նշել է, որ հետաքրքրված են նաև այլ տարածաշրջաններով, մասնավորապես՝ Ուզբեկստանով։

Kazan Digital Week-ը կտևի մինչև սեպտեմբերի 24-ը: Ֆորումին մասնակցելու հայտ է ներկայացրել մոտ 15 հազար մարդ։ Միջոցառումն ուղղված է թվային խելացի տեխնոլոգիաների, դրանց հիման վրա ստեղծված համակարգերի, ծառայությունների և դրանց մշակողներին և օգտագործողներին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել