Արտաքին 3 տարի առաջ - 19:00 21-02-2023

Էրդողանը նախատեսում է մեկ տարվա ընթացքում աղետի գոտում մինչև 270 հազար տուն կառուցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից տուժած նահանգների վերականգնման գործընթացը կմեկնարկի այս տարվա մարտին։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, այս մասին Էրդողանն ասել է Այնթափ (Գազիանթեփ) կատարած այցելության ժամանակ։

Էրդողանը հայտնել է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում երկրաշարժից տուժած 11 նահանգների կենտրոնական քաղաքներում նախատեսվում է կառուցել մինչև 200 հազար տուն։ Նրա խոսքով՝ բացի դա ևս 70 հազար տուն կկառուցվի աղետի ենթարկված նահանգների գյուղական բնակավայրերում։

Վերջինս նշել է, որ աղետի գոտում իրավիճակի մոնիթորինգ կիրականացվի, որի հիման վրա առաջիկա ամիսներին կհստակեցվի կառուցապատման ենթակա բնակելի միավորների ստույգ թիվը։

Թուրքիայի առաջնորդն իր խոսքում հիշեցրել է, որ երկրաշարժից տուժած Այնթափի նահանգից 87 հազար բնակիչ է տարհանվել հարևան նահանգներ։ Նա վստահեցրել է, որ Այնթափի աղետից տուժած շրջաների վերականգնման գործընթացում հաշվի կառնվեն նահանգի պատմական առանձնահատկություններն ու էթնիկ քարտեզը։

Էրդողանը վստահություն է հայտնել, որ ժողովրդի ու պետության միասնության շնորհիվ հնարավոր կլինի վերացնել այս աղետի հետեւանքները։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թուրքիայում փետրվարի 6-ին երկու ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացածների թիվը վերջին տվյալներով գերազանցում է 41 հազարը։ Էրդողանի հրամանով՝ երկրում յոթ օրով սուգ է հայտարարվել, իսկ երկրաշարժից տուժած նահանգներում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն է սահմանվել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել