Ներքին 3 տարի առաջ - 14:49 21-09-2022

Դագաղներով եկան ու դագաղների երկիր սարքեցին. Եռաբլուրում լուսանկարվելու գինը

Անկախության տոնին՝ զոհված զինծառայողների ծնողներին ոստիկանական ուժերը բառի ամենալայն իմաստով քաշ տալով տարել են ոստիկանական բաժիններ. 30 ծնող էր բերման ենթարկվել, երկու կին մարմնական վնասվածք ունի, միայն նրա համար՝ որ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները գնային Եռաբլուր՝ այդպես շնորհավորելու անկախության տոնը։

Թե ո՞րն է պատճառը, որ Փաշինյանն իմանալով այն մասին, որ ծնողները դեմ են նրա՝ Եռաբլուր այցին, սակայն շարունակաբար ամեն տոնին գնում է՝ Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցեց հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ եթե մենք իշխանության ներկայացուցիչների վարքն ենք ուզում հասկանալ, ապա այս վարքագծի պատճառն այն է, որ իրենք ուզում են իրենք գալ ու իրենց ներկայացնել որպես իշխանություն կրողներ.

«Ըստ էության, իրենք են իշխանություն կրողները, և համենայն դեպս մտնում են այն դերի մեջ, որ տեսեք, գնում են հարգելու զոհվածի հիշատակը։ Հիմա տեսեք, ինչ որ մի շերտ կա, շատ փոքր մնացած շերտ, որոնք իրենց ընդունում են որպես իշխանություն, սիրում են , հավանում են ու գտնում են, որ այո՛, իրենք իշխանություն են։ Հասկանու՞մ եք, այդ շերտի համար ցույց են տալիս, որ տեսեք, մենք զոհերի հիշատակ հարգող իշխանություն ենք, տեսեք, թե ի՞նչ լավն ենք, բայց միաժամանակ, այդ իրենց այնտեղ գնալը նաև մեծ խառնակչություն է, որովհետև իրենք արդեն մի քանի անգամ պղծել են Եռաբլուրը, սա առաջին անգամ չէր, որ պղծում էին, ընդ որում, նախորդ անգամ իրենց համախոհներն իրենց հետևից էին գնացել, գոռացել «Նիկո՛լ, վարչապետ»՝ գերեզմանների վրա թռվռալով։ Սա մի ահավոր սրբապղծություն է, որի մեջ մենք ապրում ենք, և ժողովրդի մի հսկայական հատված, ուղղակի զայրանում է, երբ նայում է ռեակցիաները՝ համատարած ատելություն, զզվանք ու զայրույթ է։ Հիմա նույնիսկ մտածում եմ, որ նույնիսկ սրանք ամեն ինչ անում են, որ ժողովուրդն ափերից դուրս գա, իրենց սրբի տանի, իրենք էլ ազատվեն, որովհետև իրենց մեջ շատ վախեր կան, իրենց տրամաբանությունն էլ կհերիքի հասկանալու համար,թե ի՞նչ են արել հայրենիքի ու մեր ժողովրդի հետ։ Իրենք այդ վախերն ունեն։ Սա քաոս առաջացնելու շատ լավ ձև է , ինչը այդ չարաբաստիկ 2018 թվից անում են, ժողովրդի մեջ քաոսային տրամադրություններ են ստեղծում, բայց ավելի շատ ատելություն է առաջանում, և այո՛, հենց մեկ նկարվելու համար են այսպես անում, որ ցույց տան, որ իրենք համախմբված գնացել ու հարգում են զոհերի հիշատակը, բայց իրենց խանգարում են։ Ոստիկանների ձեռքով այնպիսի մի տեսարան են ստեղծում և սրբապղծություն են անում, որ հայ մարդու համար անընդունելի է, քանի որ ծնողը, մայրը, սրբություն է, իր զոհը, զոհված զինծառայողը սրբություն է, իրենք այսինքն շարունակում են իրենց պղծությունը, ես այդպես եմ հասկանում, ինչով որ եկել են, էն դագաղներով եկան, դագաղների երկիր սարքեցին ու դագաղների վրա հրճվում են. սատանայական հրճվանքով այն էլ։ Իրենց ձեռքով զոհվածների գերեզման են գնում, և ըստ էության, հրճվանք է , իրենց գործն է, իրենց արդյունքը դա է։ Իրենց հասկանալու համար պետք է իրենց տրամաբանության մեջ մտնել, եթե դու սովորական բարոյական մարդու տրամաբանությունից ես դուրս գալիս ու փորձում իրենց հասկանալ, ապա առողջ, սովորական, մարդու տրամաբանությանը դեմ է սրան, առնվազն՝ անբարոյականության տրամաբանությոան մեջ պետք է նայել ամեն բան, իսկ մեր իշխանությունների տրամաբանության մեջ բարոյականությունը զրո է, ու դեռ զրոյւց էլ ներքև է։ Եթե մենք փորձենք իրենց տրամաբանության մեջ մտնել, գուցե հասկանանք, բայց պետք է մտնենք անբարոյական տրամաբանության մեջ։ Տրամաբանություն՝ հանած բարոյականություն, այստեղ մենք արդեն կհասկանանք իրենց։ Այսինքն իրենք իրենց են ներկայացնում այնպես, որ չէ՝ տեսեք մենք հարգում ենք բոլորին, ժողովուրդը մեծ բան չի անում, նույն ձևով զինվորների ծնողների մայրերին են նույն վիճակի մեջ դնում։ Մի խոսքով, մենք ապրում ենք տոտալ անբարոյականության մեջ։ Ես շատ կուզենայի, որ մեր ժողովուրդը, մեր ազգը, Հայաստան, Արցախ, Սփյուռք, ես կուզեի, որ մեր ժողովրդին շատ զայրացած տեսնել, շատ ցասումի մեջ տեսնել, դա միայն մեզ կփրկի, որովհետև մենք անբարոյական չենք, ուղղակի հանգամանքների բերումով այնպես է ստացվել, որ ժողովրդի մեջից ընտրվել են հանվել են դրսի ուժերի կողմից՝ մեր ժողովրդի ամոթալի շերտը, որը նյութապաշտ, իրենից ոչինչ չներկայացնող, բայց ինքնասիրահարված, հայրենիքի զգացողություն չունեցող , արյան ծարավ ունեցող այս շերտը , եկել ու ստանձնել է իշխանության ղեկին։ Պետք է զայրանալ ու ցասումի մեջ լինել, պետք է պոռթկալ ու հեղեղի նման ջնջել գնա, որ լույս բացվի, թե չէ սրանցով մենք միայն դեպի մահ ենք գնում»։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի