Ներքին 4 տարի առաջ - 00:54 15-09-2022

Գնում ենք ՔՊ պատգամավորների հետևից․ Ավետիք Չալաբյան

ԱԺ դիմաց իրավիճակը շարունակվում է լարված մնալ։ Հավաքված քաղաքացիները վրդովված են Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությամբ, որ պատրաստ է ստորագրել ցանկացած փաստաթուղթ, որը կարող է ապահովել Հայաստանի խաղաղությունը։

Բազմության առաջ ելույթ ունեցավ հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Մենք երբեք այսպիսի հզոր բազմությամբ այստեղ չենք եղել, այսօր մեր Սարդարապատն է, այսօր մենք եկել ենք ճակատագրական կռվի, դրա համար կռիվը ճիշտ պիտի տանենք։ Այսօր Փաշինյանը հայտարարել է, որ ինքը դավաճանական քայլ է արել, բոլորս լսել ենք արդեն։

Մենք պետք է գործենք համակարգված․

Քայլ առաջին՝ պահանջում ենք Փաշինյանի ձերբակալությունը։ Ձերբակալել Փաշինյանին որպես դավաճանի։ Այս 100․000 մարդը իր պահանջի իրավունքը ունի․ բոլորս միասին պահանջում ենք ձերբակալել դավաճանին։

Քայլ երկրորդ՝ «Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ը հիմա ստորագրում են փաստաթուղթ և ներկայացնում են մեզ։

Քայլ երրորդ՝ գնում ենք ՔՊ պատգամավորների հետևից։ Նրանք բոլորը պետք է ներկայանան այստեղ, բոլորով միասին պիտի Փաշինյանին անվստահություն հայտնեն, որպեսզի հետո ոչ ոք չասի, որ բռնություն է եղել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում