Արտաքին 4 տարի առաջ - 18:59 12-09-2022

Հունաստանի վարչապետը կրկին անդրադարձել է Էրդողանի սպառնալիքներին

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Աթենքը կփորձի բաց պահել Անկարայի հետ կապի խողովակները՝ չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած սպառնալիքներին: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Օրերս Էրդողանը թուրք-հունական լարվածության համատեքստում հայտարարել էր. «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»:
Ի պատասխան դրան՝ Միցոտակիսն ասել է. «Ո՛չ պարոն Էրդողան, Հունաստանի դեմ փաստորեն ավելի ուրիշ դատարկախոսություն չունեք»: Նրա այս խոսքերն ուղեկցվել են բազմության բուռն ծափողջություններով:

Այնուհետև Հունաստանի վարչապետը շարունակել է. «Ես Թուրքիայի նախագահի այդօրինակ հայտարարություններն անընդունելի եմ համարում: Բայց մենք միշտ կփորձենք բաց պահել կապի խողովակները»։ Նաև հավելել է, որ ինքը միշտ պատրաստ է հանդիպել Էրդողանի հետ։

Միցոտակիսն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիայում որքան մոտենում է խորհրդարանական և նախագահական ընտրութունների օրը, այնքան Էրդողանն ավելի շատ է անում ազգայնական հայտարարություններ:

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին