«ԵՊՀ-ի շենքը շատ վաղուց չի համապատասխանում որևէ ստանդարտի»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում
ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումայանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք ԵՊՀ-ի ահռելի շենքն իրենց հայանպաստ նպատակների համար բավարար չէր, և հենց ԵՊՀ-ի շենքն էր պետք իրացնել:
Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին անձամբ ճանաչում է 2011 թվականից, երբ Դումանյանը ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանն էր, որն իր պաշտոնում մինչև իր իմացած ժամանակները՝ 2021 թվականը, պաշտոնավարել է, եղել է համալսարանի գիտական խորհրդի անդամ, ակտիվ մասնակցել է գիտական խորհրդի բոլոր նիստերին, միշտ հանդես է եկել անկախ քաղաքացիական, ըմբոստ կեցվածքով, երբեք ու երբեք այս տասը տարվա մեջ իր բազմաթիվ ելույթների շարքում անգամ չի հայտնել այնպիսի միտք, որ ԵՊՀ շենքը չի համապատասխանում ոչ մի ստանդարտի, հետևապես դրանից ենթադրում է, որ միտքը, որը նա ասել է, չգիտի, թե ինչ է նկատի ունեցել, լավ կանի հիմնավորի։
Սողոմոնյանի խոսքով՝ ենթակառուցվածքները ձևավորվում են ըստ կրթականա ծրագրի կարիքների, ենթակառուցվածքի ինչպիսին լինելը պետք է բխի կրթական ծրագրի կառուցվածքից. «Այս տեսանկյունից կարելի՞ է իդեալական համարել ԵՊՀ ենթակառուցվածքը․ բնականաբար ո՛չ, այն հեռու է իդեալական լինելուց և ենթակառուցվածքը, այո՛, հարյուր տոկոսով չի համապատասխանում կրթական ծրագրի պահանջներին, բայց պնդել, որ ընդհանրապես չի համապատասխանում ոչ մի ստանդարտի, դա ևս աբսուրդ է, այսինքն՝ կամքի, ցանկության, ռեսուրսները ճիշտ կառավարելու դեպքում կարելի է ժամանակա առ ժամանակ ենթակառուցվածքի փոփոխություններ անել, դիցուք՝ մագիստրոսական կուրսերի համար փոքր խմբերի համար լսարաններում դնել ոչ թե աուդիտորիում ձևի սեղան աթոռներ, այլ կլոր սեղաններ այն դասերի համար, որոնք քննարկումային ֆորմատով են անցնում։ Ըստ տարբեր կրթական ծրագրի պահանջների՝ համալրեու լաբորատորիաները։ Մենք ունենք կրթական ծրագրերի համար սպասարկող գերազանց լաբորատորիաներ, ո՞վ է ասում, որ ոչնչի ընդհանրապես չի համապատասխանում, հետևապես այսպիսի խոսքեր ասելով, որ ընդհանրապես չի՛ համապատասխանում, նրա խոսքերից մենք ստանում ենք տպավորություն, որ ԵՊՀ–ում կրթության որակը ոչինչ է, սա կարող ենք գնահատել, որ նախապատրաստություն է վերջին շրջանում հնչող լուրերի համատեքստում, որ բուհերը պետք է տեղափոխեն ակադեմիական քաղաք։ Հարց է ծագելու, թե ինչ է տեղի ունենալու ենթակառուցվածքի հետ․ այստեղ առաջ են գալիս մի շարք ենթադրություններ և իմանալով հանդերձ, որ այն հեռանկարը, որ կարող է Երևանում գտնվող մեծ ավանդույթներ, ճարտարապետական արժեք և ավանդութային արժեք հանդիսացող ԵՊՀ մասնաշենքերն օտարվեն և հետո օգտագործվեն ինչ-ինչ նպատակներով, սա որոշակի հոգեբանական դիմադրության լարման կարող է հանդիպել, հետևապես ենթադրելի է, որ նման տիպի հայտարարություններն արվում են նախապատրաստելու համար այն որոշումները, որոնք այդքան էլ պատճառաբանված չեն, իրենց հետևում չունեն հետազոտական տվյալների հիմնա վրա փաստարկվածություն։ Ես չգիտեմ՝ իրենք ինչ են պլանավորել ու երբ են պլանավորել, և այլն, բայց տրամաբանությունը կարող է դրա մասին խոսել»։