Ներքին 10 ամիս առաջ - 18:21 25-11-2025

Անուշավան Սրբազանը կվերընտրվի ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան

Մեր տեղեկություններով՝ առաջիկայում Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը վերընտրվելու է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնում։

Այս մասին հայտնում է times.am-ը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ԵՊՀ ռեկտորը տարբեր շրջանակնեում արդեն բաց խոսում է այդ մասին, ըստ որի՝ Անուշավան Սրբազանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել , և իշխանությունները դեմ չեն, որ վերջինս ընտրվի:

Հիշեցնենք, որ 2025 թվականի հուլիսի 11-ին ԵՊՀ ռեկտորի հրամանով Անուշավան Սրբազանը ազատվել էր Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնից։

Ժամկոչյանի հեռացումից հետո դեկանի ընտրության մրցույթը երկու անգամ չի կայացել։ Հաջորդ ընտրությունը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին, որից հետո էլ Անուշավան եպիսկոպոսը մեծ հավանականությամբ կրկին կվերընտրվի որպես դեկան։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել