Ներքին 3 տարի առաջ - 20:02 08-09-2022

Նիկոլ Փաշինյանը դրսում ընկալվում է որպես թուրքերի դեմ ծնկած գործիչ․ Գագիկ Համբարյան

«Նիկոլ Փաշինյանը դրսում ընկալվում է որպես պարտություն կրած ղեկավար, որպես թուրքերի դեմ ծնկած գործիչ, այս ամենից հետևություն՝ նա չի կարող բանակցել որևէ մեկի՝ անգամ Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ»,- այս մասին Оragir.news-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով երեկ Վլադիվոստոկում «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթին։

Քաղաքագետն անդրադարձավ վարչապետի ռուսերեն ելույթին․ «Պետք է առանձնակի նշեմ Նիկոլ Փաշինյանի անգրագետ ռուսերենը, որն ուղղակիորեն արհամարհանքի էր արժանանում դահլիճում նստած մարդկանց կողմից, նրանց դեմքին նայելիս հասկանում էիր, որ բացի զզվանքից ու արհամարհանքից՝ այդ մարդիկ ոչինչ չեն տածում նրա նկարմամբ»։

Նա նկատեց, որ վարչապետի ամբողջ ելույթը միայն քծնանք էր ՌԴ նախագահի նկատմամբ․ «20 րոպեի ընթացքում 9 անգամ Ռուսաստանից՝ կոնկրետ Պուտինից շնորհակալություն հայտնելը դա աննկարագրելի քծնանքի, ստորաքարշության ձև էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև 2018 թվականը Հայաստանի ներկա վարչապետի պաշտոնին զմռսված անձնավորությունն ինչ հակառուսական քարոզչություն էր տանում՝ թե՛ ԱԺ ամբիոնն օգտագործելով, թե՛ իր ընտանիքի կողմից վերահսկվող լրատվամիջոցների միջոցով»։

Նրա խոսքով՝ այդ ամենն իմանալով՝ վարչապետի քծնանքն արդեն զզվելի էր նաև մարդկային առումով․ «20 րոպեի ընթացքում Պուտինին քծնելուց բացի ոչ մի հայանպաստ, ոչ մի հայամետ հայտարարություն չարեց մեր ազգային և պետական շահերի վերաբերյալ, որևէ հայտարարություն չեղավ։ ՌԴ նախագահն իր ելությում բավականին մեծ տեղ հատկացրեց ազգերի ինքնորոշման իրավունքին, և սա շատ լավ հարթակ էր, որպեսզի Ռուսաստանի Դաշնության նախագահի միտքն ինքը էլ ավելի զարգացներ և դիտարկեր արցախահայության իրավունքերը։ 0 արձագանք»։

Համբարյանն ասաց, որ վարչապետի ելույթում ոչ մի խոսք չեղավ հայ ռազմագերիների և Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացման մասին, որոնք 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանցիներն օկուպացրել են․ «Նիկոլ Փաշինյանը, չօգտագործելով այդ հարթակը, հայ ազգային շահերը պաշտպանելու համար ևս մեկ անգամ ոտնահարեց հայի ազգային շահերը»։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից