copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:53 08-09-2022

Տեսակով Թրասնը նման է Մերկելին. ինչպիսի կերպար է Մեծ Բրիտանիայի վարչապետը

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է ընտրվել Լիզ Թրասը: Այս մասին հայտնել է The Guardian պարբերականը: Թրասը միևնույն ժամանակ ընտրվել է նաև որպես իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդ: Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոններում Թրասի մրցակիցը Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակն էր: Քվեարկությանը մասնակցել են Պահպանողական կուսակցության անդամները: Լիզ Թրասը ստացել է 81 հազար 326, իսկ Ռիշի Սունակը 60 399 ձայն: Լիզ Թրասը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Բորիս Ջոնսոնին կփոխարինի սեպտեմբերի 6-ից:

Թե ինչպիսի՞ քաղաքական գործիչ է նորանշանակ վարչապետը, ի՞նչ կերպար ունի ՝ Oragir.news-ի հետ զրույցում թեմային անդրադարձավ քաղաքական PR-ի մասնագետ, ՀՀ ՊԿԱ դասախոս Մերի Մարգարյանը.

«Մեծ Բրիտանիայի 15-րդ վարչապետն է իրականում, և երբ կերպարը նայում ենք, հասանում ենք, որ թե՛ կերպարով, թե՛ ամեն ինչով շատ մոտ է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին։ Նմանով է այնքան, որ երկուսի իմիջային կերպարն էլ՝ դասական կերպարով, իրար շատ մոտ են այդ առումով, ինչպես նաև ժպիտը, իմիջն ամբողջությամբ, բայց միևնույն ժամանակ դատելով իր համարձակությամբ, իր քաղաքական նոր մեկնարկին՝ հաշվի առնելով այն, որ նոր է ստացել պաշտոնը, կարծում եմ, որ նա ոչ թե դեմոկրատ-լիդերի կերպարին է դասվում, այլ ինքն ունի հատկանշական գծեր դեմոկրատ լիդերի կերպարին է դասվում, այլ ինքն ունի նաև շատ ավտորիտար ռեժիմից կրող գծեր։ Վստահ եմ, որ այս կառավարումը Մեծ Բրիտանիայի համար, բնակիչների և օրվա քաղաքականության համար կլինի որոշակիորեն բեկումնային, որովհետև կին լիդերների վարած քաղաքականությունն առհասարակ երբ նայում ենք, օրինակ Թետչերինն էլ, որ Թետչերից առաջ և Թետչերից հետո տղամարդիկ ինչպես են այդ ամենն իրականացնում, ապա կարող ենք ասել, որ լրիվ տարբեր են մոտեցումները, և սկզբունքները, սկսած խաղարար կոչերից մինչև ներքին կոնսենսուսի գալը, քաղաքացիների երկխոսությունների ստեղծելը, այսինքն որպես այդպիսին այս կինը լինելու է շատ առաջադեմ, առավել քան վստահ եմ, որ այս կինն առաջադեմ է, հաշվի առնելով իր կերպարն ու իհարկե, շատ հարցազրույցներ չի տվել, չի հասցրել, որովհետև նոր է, բնականաբար աղմկահարույց մի քանի բան կա իր հետ կապված, որը որ կապված է իր անձի հետ, օրինակ, որ վերջին անգամ փաբում խմիչք էր օգտագործել, որը որ մեր ժամանակաշրջանի կին լիդերներին բնորոշ է ու նորմալ է։ Համարելով, որ Մեծ Բրիտանիան համարվում է պահպանողական երկիր՝ իր արժեհամակարգի, քաղաքացիների և ամեն ինչի հետ, միևնույն ժամանակ մի փոքր խժդժությունը և անհանդուրժող վերաբերմունքը կարող է պայմանավորված լինի նրանով, որ սովոր են պահպանողական դրսևորումների ՝ վերնախավի և քաղաքական տարբեր դրակատարների հանդեպ, բայցմիևնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ ժամանական առաջ է գնում, իսկ Թրասն էլ՝ ժամանակի հետ համընթա քալում է։ վստահ եմ, որ նա բեկումնային փոփոխություններ կմտցնի նաև տնտեսական շուկայի վերահսկողության , շուկայի կայացման գործընթացում, ու բանակցային գործընթացի հարցում ևս։ Առաջին կոչը որով հանդես կգա, կլինի Ուկրաինայի հետ քաղաքական խժդժությունների և պատերազմի հարցով»։