copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:46 08-09-2022

Որոտանում ադրբեջանցիների առաջխաղացումը կասեցնել փորձող երիտասարդը Տարոն Հարությունի Անդրեասյանն է

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Արդեն երկու օր է՝ համացանցում տարածվում է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մեկ ինքնաձիգով ու նռնակով հայ տղամարդը Կուբաթլույի (Որոտան) ճանապարհին կանգնեցնում ադրբեջանական ավտոշարասյունը։

Oragir.news-ի հետ զրույցում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանն ասաց, որ, համադրելով իրենց ձեռքի տակ եղած փաստերը, գույները, տղայի նախկին նկարները, ինչպես նաև երիտասարդի զինակցի պատմած տեղեկությունները կարելի է 95 տոկոսով եզրակցնել, որ երիտասարդը Տարոն Հարությունի Անդրեասյանն է։

Սահակյանը նաև նշեց, որ տարածվող մաքրած լուսանկարները ճիշտ մաքրած չեն և իրականում բոլորովին այլ դեմք է պատկերված։

«Նա համարվում է անհետ կորած, որի գերեվարումը չէինք բացառել, որովհետև զինակցից ունեինք տեղեկություններ, որ իրենք երկուսով են եղել»։

Սահակյանը նշեց նաև, որ առավել հստակ տեղեկություններ կարող է հաղորդել ավելի ուշ։

«Այս պահին փորձում ենք նաև փորձագիտական հաստատում ստանալ, որ կադրերում Տարոն Անդրեասյանն է»։

Հրապարակված տեսանյութում նշվում էր, որ ադրբեջանցիների հետ բարձրաստիճան սպա կար,ով առաջարկում էր հանձնվել՝ խոստանալով, որ չի սպանի, սակայն հայ ռազմիկը չհամաձայնեց, սպառնաց, որ կսպանի ադրբեջանցիների ու կրակ բացեց։ Ադրբեջանցիները նշում էին, որ ստիպված էինք ոչնչացնել նրան։

Ամենից շատ դիտված

10:45 Տղամարդը սպառնում է քարով ջարդել ավտոբուսը. միջադեպ՝ Մյասնիկյան պողոտայում
22:03 Հակարիի անցակետում թուրքը երեխեքիս հաշվեց ու զարմացած հարցրեց` 5 տղա՞. բռնի տեղահանված
10:00 Հետո իմացա, որ իր զինակից ընկերները թողել են Կամոյիս մարտի դաշտում վիրավոր․ արցախցի  
20:07 Լարսի փակվելը շատ լավ է, վերջապես պրծանք ռուսներից․ հարցում
21:26 Կոմիտաս վարդապետ և Դանիել Վարուժան․ ինչպես Լոռվա գութաներգը ծնունդ տվեց «Հացին երգ»-ին
09:30 «Զանգ» շարժման մասին չենք լսել, բայց վարչապետի հրաժարականի պահանջին միանում ենք. հարցում
00:18 Ամեն դեկտեմբերի 7-ից առաջ թոզ կփչեն աչքերիս, որ դոմիկները պտի քանդեն, ըսպես 35 տարի կռիսների հետ կողք կողքի կապրինք. տնակի բնակիչ
21:06 Մնացած հարցերը հետո կխոսենք. Լեզվի կոմիտեի նոր նախագահի պարզաբանումը
00:04 Ավերիչ երկրաշարժից 35 տարի անց Գյումրիում 2596 տնակ կա. շուրջ 1200 ընտանիք ենթակա է փոխհատուցման
16:23 Դատավորը ծախված է. անհետ կորածի մայր