Ներքին 4 տարի առաջ - 15:58 08-09-2022

Հորդորում եմ չմոռանալ․ Ալիևն ինքն էր ասում, որ իրեն պարտադրում են Արցախը ճանաչել․ Դավիթ Բաբայանը՝ Արցախի անկախության ճանաչման շանս չլինելու մասին

Անթույլատրելի եմ համարում նման մեկնաբանությունները, երբ խոսում ենք Արցախի պետականության մասին, պետք է հասկանանք, որ Արցախի ճանաչման գործընթացը դեռևս շարունակվում է։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանի պնդմանը, թե Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել․ ինքնախաբեությամբ ենք զբաղվել։

Նախարարն ընդգծեց, որ Արցախի Հանրապետությանը ճանաչել են մի շարք երկրներ, ինչպես օրինակ, Աբխազիան, Հարավային Օսիան, ԱՄՆ-ի և Ավստրալիայի տասնյակ նախահանգներ, Ֆրանսիայի տարբեր քաղաքներ։

«Այսինքն, աստիճանաբար ճանաչման գործընթացը առաջ է գնում, Արցախը ճանաչել են 2000-3000 բնակչություն ունեցող քաղաքաներից մինչև այնպիսի մեգապոլիսներ, ինչպիսին Լոս-Աջելեսն է, որը 15 միլիոն բնակչություն ունի։ Այսինքն, գործընթացն առաջ է գնում, թեև այն շատ բարդ է։ Բայց մենք երբեք չենք հրաժարվելու այդ գործընթացից։

Հասկանալի է, որ կան միջազգային քաղաքականության խաղի կանոններ, շահեր, բայց այնուամենանիվ, հորդորում եմ չմոռանալ, որ Ալիևն ինքն էր ասում, որ իրեն պարտադրում են Արցախի ճանաչել։ Այսինքն, մենք երբեք չենք հրաժարվելու այդ գործընթացից ու ինքնորոշման մեր իրավունքից։

Միջազգային ճանաչումն, իհարկե, կարող է շատ-շատ երկար տևել, բայց մինչ այդ կարևոր է, որպեսզի մենք ունենանք ապահով ներկա և ապագա Արցախի համար, և դա չի կարող լինել Սդրբեջանի կազմում, դա ապագայում կարծանման կտանի։ Հետևաբար, գործընթացը չի ավարտվել այն շարունակվելու է, իսկ եթե մենք ինքներս Արցախից հրաժարվենք՝ ինչը թշնամու ցանկությունն է, դրանից հետո պետք է հրաժարվենք նաև Սյունիքից և այլն, դա ժամանակի հարց է»։

Դիտարկմանը, թե իշխող ուժի ներկայացուցչի նման մոտեցումը արդյոք Արցախի ու նրա բնակչիների համար վտանգներ չեն պարունակում՝ նա պատասխանեց, որ որ չի ցանկանում մեկնաբանել այդ հարցը։

«Մենք հիմա գոյաբանական խնդրի առաջ ենք, պարզապես, Արցախը պետք է սրբություն լինի։ Արցախի փրկության համար իրենց կյանքն են զոհավերել 1000-ավոր մարդիկ՝ թե Արցախից, թե Մայր Հայաստանից, թե Սփյուռքից, ընդ որում՝ ոչ միայն 44-օրյա պատերազմի ընթացքում, այլև դրանից առաջ։ Հետևաբար, Արցախի անկախության հարցը կա, եղել է ու պետք է մնա կարևորագույն հարցերից մեկը։ Արցախը պետք է ունենա հուսալի և արժանապատիվ ապագա, որը կարող է լինել միայն Ադրբեջանի կազմից դուրս, մենք դա երբեք չենք ընդունելու, ով ուզում է դրա մասին խոսել, եթե անգամ ամբողջ աշխարհը մեզ փորձի պարտադրել։ Ում է պետք աշխարհը, եթե այնտեղ չլինի Արցախ։ Արցախի չլինելուց հետո Հայաստան էլ չի լինելու։ Մենք ինքներս պետք է հասկանանք, ինչ ենք ուզում։ Եթե չհասկանանք, դա չի նշանակում, որ չենք պատճվելու, պատժվելու ենք, եթե սխալ քայլեր ձեռնակենք»։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:46 Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատի կառուցումը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում