Ներքին 4 տարի առաջ - 18:55 06-09-2022

Մայրաքաղաքի կենտրոնում ծառ հատած անձինք հայտնաբերվել են

Սոցցանցում և լրատվական կայքերում սեպտեմբերի 5-ին տեսանյութ էր տարածվել, որտեղ երևացող անձինք մայրաքաղաքում ծառ էին կտրում։ Ինչպես հայտնում են Ոստիկանությունից, ժամը 22:25-ին այս դեպքով ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որի ընթացքում հայտնել են, որ մայրաքաղաքի Պուշկին-Եկմալյան փողոցների խաչմերուկում կենսունակ ծառ են ապօրինի հատել և «Օպել» մեքենայով տեղափոխել։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվեց, որ ծառը հատել են Երևանի բնակիչ, 30 և 45 տարեկան երկու տղամարդիկ։

Սեպտեմբերի 6-ին մայրաքաղաքի Արամի փողոցում ոստիկանները ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով ձերբակալել են 45-ամյա տղամարդուն և տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին, իսկ 30-ամյա տղամարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։

Նրանք ներկայացվել են քննչական ստորաբաժանում։

Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ