copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:12 06-09-2022

«Անչափ զգացված եմ այսպիսի դրական արձագանքի համար». Հայկ Մարությանը նոյեմբերին էլ կունենա ներկայացում

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որի նոր մոնո-ներկայացման տոմսերը սպառվել են ժամերի ընթացքում, որոշել է ավելացնել ևս մեկ ներկայացում։

«Սեպտեմբեր ամսվա 3 և հոկտեմբեր ամսվա 5 ներկայացումների տոմսերը սպառվեցին: Սունդուկյանի անվան թատրոնի հետ պայմանավորվածութուն ենք ձեռք բերել ավելացնել ներկայացումներ նոյեմբեր ամսին:
Անչափ զգացված եմ այսպիսի դրական արձագանքի համար», - ֆեյսբուքյան էջում գրել է Մարությանը։