Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:00 23-10-2023

Կրակոցների ձայնի տակ նկուղներում ներկայացում էինք խաղում. արցախցի դերասան

Շուշեցի Արմեն Գաբրիելյանը մինչև 44-օրյա պատերազմն աշխատում էր Շուշիի դրամատիկական թատրոնում։ Պատերազմը ինչպես շատերի, այնպես էլ Արմենի կյանքը երկփեղկել է առաջի և հետոյի։ Պատերազմից հետո հայրենիք ու տուն կորցրած տղայի համար դժվար էր նորից բեմ բարձրանալ ու խաղալ, բայց որ ինքը Արցախում պիտի շարունակեր ապրել ու ստեղծագործել, դա հստակ որոշել էր։

Oragir.News-ի հետ զրույցում արցախցի դերասանը պատմում է.

«Ես մտածում էի՝ վերջ, էլ չեմ կարող ներկայացումներ խաղալ, բայց հետո հասկացա, որ չէ, պիտի ներկայացումներ ցույց տանք, պետք է այնպես անենք, որ երեխաները մի քիչ թեթև նայեն ամեն ինչին, այսինքն՝ պատերազմը չկոտրվի նրանց վրա։ Մենք ուժեղ եղանք, որ մեր երեխաներն իրենց մանկությունն ու հեքիաթը չկորցնեն։

44-օրյա պատերազմից հետո հասկացա, որ ես պետք է վերադառնամ Ստեփանակերտ և պետք է այնտեղ ստեղծեմ տիկնիկային ստուդիա, որի նպատակը պետք է լինի երեխաներին հեքիաթի մեջ պահելը, երեխաներին հետպատերազական ծանր վիճակից դուրս բերելը։ Դժվար էր, բայց ոչ անհնար»,- անկեղծանում է Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիայի ղեկավար Արմեն Գաբրիելյանը։

Տիկնիկային ստուդիան ստեղծվեց մի իրավիճակում, երբ թե՛ Արցախը, թե՛ արցախցին ապրելու կարիք ունեին։

Արցախի տարբեր շրջաններից երեխաներ ընդգրկվեցին, ովքեր ստուդիայում սովորում էին տիկնիկագործություն.

«Երեխաները պատրաստում էին տիկնիկներ և իրենց պատրաստած տիկնիկներով բեմադրություններ էին անում։ Ամենակարևոր բանն այն էր, որ երեխաները ուսումնասիրում էին Արցախի ենթաբարբառները և հենց այդ բարբառներով էինք անում բեմադրություններ։ Երեխաներին դա դուր էր գալիս, իսկ մեզ համար էլ կարևոր էր, որ պահպանենք Արցախի ենթաբարբառները։ Վերջին պատերազմի ժամանակ էլ մենք ակտիվ գործունեություն ենք ծավալել։ Կրակոցների ձայնի տակ՝ նկուղներում, ներկայացում էինք խաղում, որ երեխաների համար թեթև լինի»:

Արմենն ասում է, որ շրջափակման առաջին իսկ օրվանից, տիկնիկային ստուդիան ներկայացումներով գյուղերում է հանդես եկել։

«Ուտելիք չկար, երեխաները կիսաքաղց էին, բայց գոնե հոգևոր սնունդ պիտի ստանային։ Մենք ներկայացումներով շրջում էինք գյուղերում և ուղերձն այն էր, որ երեխաները սիրեն Արցախ աշխարհը, սիրեն իրենց բարբառը ու պահեն այն ամենն, ինչ իրենցն է, ինչը ազգային է»,- շարունակում է արցախցի դերասանը։

Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիան նույն առաքելությամբ հիմա Երևանում է գործում, որ արցախցի երեխաները հնարավորինս կառչած լինեն իրենց արմատներին։

«Մենք Երևանում աշխատանք ենք տանում, մենք պետք է արցախցի երեխաների կողքին լինենք, մենք գիտենք Արցախի երեխաներին ինչ է պետք, մենք գիտենք ինչ անել, որ Արցախի երեխաները հետպատերազմական սինդրոմից դուրս գան։ Մենք պտտվելու ենք նաև մարզերում, որտեղ արցախցի երեխաներ են ապրում»,-եզրափակեց Արմեն Գաբրիելյանը։



Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ