Արթուր Գրիգորյանի դուստրը ստանձնել է Երգի պետական թատրոնի տնօրենի պաշտոնը
copy image url

Արթուր Գրիգորյանի դուստրը ստանձնել է Երգի պետական թատրոնի տնօրենի պաշտոնը

Ավելին Ներքին 2 տարի առաջ - 18:35 05-09-2022
Հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի դուստր, հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը նշանակվել է Երգի պետական թատրոնի տնօրեն։ Այս մասին նա հայտնում է իր ինստագրամյան էջում։

«Սիրելի ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ այսօրվանից պաշտոնապես հանդիսանում եմ Երգի պետական թատրոնի տնօրենը։

Անցած ամիսների ընթացքում պատրաստվել եմ ու նոր ու առավել բարդացված կարգով գերազանց հանձնել եմ տնօրենի պետական քննությունները և արդեն որպես լիիրավ տնօրեն անցնում եմ գործի։

Նախորդ 6 ամիսների ընթացքում որպես ժամանակավոր պաշտոնակատար եղել եմ թատրոնում։ Կատարված աշխատանքները փորձեմ համառոտ ներկայացնել՝

-Վերականգնվում է թատրոնի դահլիճը, այն կներկայանա բոլորովին նոր ու ժամանակակից տեսքով։

-Թատրոնը կվերազինվի գերժամանակակից լուսաձայնային տեխնիկայով:

-Ընթանում են նոր կայքի ստեղծման և թատրոնի ռեբրենդինգի աշխատանքները, ինչի շնորհիվ թատրոնն ավելի մրցունակ ու ժամանակակից կդառնա։

-Ձևավորվել է թատրոնի նոր կազմը, որն արդեն թողարկել է մի քանի երգեր և տեսահոլովակ։ Խումբն արդեն հասցրել է ելույթ ունենալ մի շարք միջոցառումների ժամանակ։ Առաջիկա ամիսներին նախատեսվում են նոր տեսահոլովակներ։

-Նոր համագործակցություններ ենք սկսել հեղինակավոր կազմակերպությունների հետ, որոնք կնպաստեն թատրոնի առաջխաղացմանը։ Մանրամասներն առաջիկայում կներկայացնենք։

-Վերականգվել է «Ուրախ Նոտաներ» ներկայացումը՝ բոլորովին նոր ձևաչափով, դեկորներով և բեմական հանդերաձանքով։

-Պետական մարմինների հետ համագործակցությամբ Հայաստանի 7 մարզերում կարողացել ենք բեմադրել անվճար ներկայացումներ, որոնց մասնակից է դարձել շուրջ 10000 երեխա։

-Երեկ, այսօր, հավերժ…

Արթուր Գրիգորյանին նվիրված մեծ համերգ ենք իրականացրել մարզահամերգային համալիրում։

Առաջիկայում սպասվում են նոր ներկայացումներ, մյուզիքլներ, փառատոններ, համերգներ, ծրագրեր ու նախագծեր։

Ասելու-խոսելու շատ բան կա, հիմա ավելի կարևոր է գործ անել ու վերակենդանացնել մեր թատրոնը։

Անչափ շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք կողքիս են, օգնում են ու փորձում անել առավելագույնը, որ Պապայի կիսատ թողած գործը պատվով շարունակենք։

Շուտով բոլորիդ սպասում եմ Հայաստանի երգի պետական թատրոնում», - գրել է Մանե Գրիգորյանը։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով