Ներքին 4 տարի առաջ - 11:29 02-09-2022

Արցախի պաշտպանությունը հայության առջև ծառացած կարևորագույն մարտահրավեր է, որից կախված է մեր ապագան

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձի կապակցությամբ։

Ուղերձում նշվում է․
«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,
Արցախի պահպանողական կուսակցության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձի կապակցությամբ։

Արցախի Հանրապետության ստեղծումը հայ ժողովրդի պատմության կարևորագույն էջերից է, մեր մեծագույն հաղթանակներից և աշխարհաքաղաքական հայտերից մեկը։ Նրա պաշտպանության, զարգացման ու զորացման գործում մասնակցել է ողջ հայությունը։

Արցախի համար իրենց կյանքն են նվիրել հազարավոր մեր հայրենակիցներ, և այսօր Արցախի պաշտպանությունը հայության առջև ծառացած կարևորագույն մարտահրավեր է, որից կախված է մեր ժողովրդի ապագան։
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը։
Կեցցե՛ համայն հայությունը»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում