Ներքին 3 տարի առաջ - 17:09 31-08-2022

Մետրոյի վարժանքներն ուշացած է. հոգեբանական ճնշող ազդեցություն են ունենում

Ազգային անվտանգության ծառայություն այսօր «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի շրջանակներում հակահաբեկչական ուսումնավարժական միջոցառումներ են իրականացվել Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում, հարակից տարածքներում, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու ուղևորատար գնացքում: Ուսումնավարժական միջոցառումների արդյունքները գնահատվել են դրական, բոլոր անհրաժեշտ խնդիրները համարվել են լուծված:

Թե ո՞րն է պատճառը, որ հիմա են անում ուսումնավարժական աշխատանքները, այն էլ այն դեպքում, երբ մի քանի անգամ ռումբի մասին կեղծ ահազանգեր են հնչել՝ Oragir.news-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն ասաց.

«Եթե իսկապես գնահատենք, որ շուրջ երեք ամիս տևած կեղծ ահազանգերից հետո ահաբեկչական գործողությունների հետ կապված պատկան կառույցները վարժություններ են անում հիմա՝ սա կարելի է գնահատել բավականին ուշացած, քանի որ երեք ամիս շարունակ՝ յուրաքանչյուր շաբաթ, շաբաթը մի քանի անգամ կեղծ ահազանգեր են լինում, որոնք չեն էլ հայտնաբերվում առ այսօր։ Այդ զանգերից որևէ պատասխանատու չի հայտնաբերվել, մի անձ են ընդամենը ձերբակալել Գյումրիից, այն էլ՝ տնավարարի զանգ էր արել, բայց խոսքը եթե զանգերի մասին է, ապա այն ժողովրդի վրա հոգեբանական ճնշող ազդեցություն է ունենում, իսկ եթե ամիսներ են տևում զանգերը և զանգողները չեն հայտնաբերվում, մարդկանց մոտ անպաշտպանվածության զգացողություն է առաջանում, կամ կառույցները պրոֆեսիոնալ չեն իրենց աշխատանքում ու իշխանություններն էլ անտեսում են այդ ամենը, կամ էլ ՝ երկրորդական են նայում այդ ամենին։ Զորավարժանքներն իրականում շատ ավելի վաղուց պետք է լիներ, նախ մարդկանց բացատրել դրա անհրաժեշտությունը, այլ ոչ թե ինչ-որ մի տեղ, ինչ որ մեկի ցանկությամբ ինչ որ բան կատարվի։ Երբ ահազանգերն ինտենսիվանում էին ու ահազանգողները չէին հայտնաբերվում, պետք է ստեղծվի շտապ աշխատանքնային խումբ, որն իր մեջ պետք է ներառի մի քանի գերատեսչությունների պատկան կառույցների ներկայացուցիչների ու մասնագետներ ընդգրկված լինեն՝ ներառյալ նաև մեր հանրությանն իրազեկելու, պատրաստելու նրան, որ պետք չէ խուճապի մատնվել, տարբեր տեղեր զորավարժություններ ու կանխարգելիչ քայլեր են դրանք պարապես ու պետք էր բացատրել, որ մարդիկ հանկարծակիի չգան։ Աշխատանքն այդպես է արվում, և դա նոր հեծանիվ չի, որը Հայաստանի իշխանությունները պետք է հայտնաբերեն։ Շատ երկրներ ունեն այդ փորձը, որը կարելի է ուսումնասիրել, սա այն դեպքում, երբ ուշացած է, բայց պատկան մարմինները փորձում են այս կամ այն ձևով արձագանքել այդ զանգերին։ Բայց կա նաև երկրորդ կողմը , որ եթե տեսականորեն նայեն, որ այդ զանգերը պատահական զանգեր չեն, և որոշ պետություններ ու հատուկ ծառայություններ են կազմակերպում, ապա այստեղ խնդիրը լուրջ է, որը մենք փորձում ենք հասկանալ, կանխարգելել և այլն։ Այդ դեպքում պետք է հասկանալ, որ՞ պետություններին է ձեռք տալիս, որ մեզ մոտ նման խուճապային տրամադրություն էր ստեղծվել։ Իսկ աստված մի արասցե, եթե մի օր մեզ մոտ պայթյուն այնուամենայնիվ եղավ, ո՞վ է պատասխանա տալու, ինչպե՞ս են պատասխան տալու համապատասխան ստորաբաժանումները։ Մեզ ոչ բարեկամ երկրների հատուկ ծառայությունները ամեն տեսագրություն էլ նայում են, թե մենք որ դեպքում ինչպես ենք պատրաստվում, բոլոր տեսագրություններն էլ ուսումնասիրում են իրենք։ Կամ մի շենք փլուզվելուց հետո ի՞նչ ռեսուրսով ենք կարողանալու փլատակները մաքրել, մեզ մոտ ողբալի վիճակ է իսկապես այդ առումով»։

Նահապետյանի խոսքով, պետք է լինի քաղպաշտպանության ծառայություններ, իսկ ապաստարանների հետ կապված, որտեղ բոլորը օբյեկներ են դարձել, այնինչ խորհրդային տարիներին բոլորը պատրաստվում էին հակառակորդի ռմբակոծությունների ժամանակ քաղաքացիներին տարհանել. «Մեզ մետ ընդամենը մի Մետրոպոլիտենն է ստրատեգիական առումով մնացել, և պատահական չէ, որ բոլոր զանգերի կիզակետում հենց Մետրոպոլիտենն է»։