Ներքին 4 տարի առաջ - 13:54 31-08-2022

Երբ է նորընտիր գլխավոր դատախազը ստանձնելու լիազորությունները

ՀՀ նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը լիազորությունները կստանձնի սեպտեմբերի 16-ին։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն Oragir.news-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե երբ է լրանում գործող գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետն ասաց, որ Արթուր Դավթյանը Ազգային ժողովի կողմից ընտրվել է սեպտեմբերի 15-ից, հետևաբար այդ օրն էլ լրանալու է նրա պաշտոնավարման ժամկետը։
«Այսինքն, ամսի 16-ից ըստ էության, նոր գլխավոր դատախազ կունենանք»։

Հիշեցնենք, որ հունիսի 29-ին խորհրդարանը վարչապետի օգնական, արդարադատության նախկին փոխնախարար Աննա Վարդապետյանին ընտրեց գլխավոր դատախազի պաշտոնում:

Նիստին և քվեարկությանը մասնակցել է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ընդդիմությունը շարունակում է բոյկոտը: 36-ամյա Աննա Վարդապետյանը մինչ այժմ դատախազությունում աշխատանքի փորձ չունի:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում