Ներքին 4 տարի առաջ - 22:12 30-08-2022

Մենք իրավունք չունենք զրկելու մեր ապագա սերունդներին իրենց ինքնության արմատներից․ Ռուբեն Վարդանյան

Մենք ապրում ենք բարդ իրողություններում, ու ոչ միայն մենք, ողջ աշխարհն է գտնվում անկայունության շատ լուրջ շրջափուլում: Այս մասին հայտարարություն է տարածել «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

«Այս ճգնաժամը հաղթահարելու համար պետք չէ ուրիշ ճանապարհներ որոնել. դրանից դուրս գալու կամ դրանից խուսափելու համար ամենաապահով վայրը հայրենիքն է: Այստեղ ապրելու, գործելու և հաջողակ լինելու մեջ է մեր ուժը: Ուրիշ տարբերակ չկա:
Այս միտքն ասել եմ մայիսին՝ Արցախում անցկացվող The FUTURE ARMENIAN ֆորումի ժամանակ, կրկնում եմ հիմա. մենք չենք պարտվել, ոչինչ չի վերջացել, մարդիկ իրենց ապագան, իրենց երեխաների ապագան տեսնում են Արցախում, և դա կարևոր է ոչ միայն Արցախի ժողովրդի համար, այլև բոլորիս համար, ողջ հայության համար:

Միշտ ասել եմ, որ Արցախը հայկական աշխարհի սյունն է, ոչ թե այն պատճառով, որ այստեղ պատերազմներ են եղել, այլ որովհետև այստեղ, այս հողի վրա խորությամբ պահպանվել են և շարունակում են պահպանվել հայկական ոգին, հայկական արժեքները, մեր բացառիկ պատմամշակութային ժառանգությունը, որոնք մեր ինքնության կարևոր մասն են: Այստեղից ենք մենք ուժ ստանում: Այստեղ մենք ժամանակին հաջողության ենք հասել, և այդ հաջողությունը պետք է անպայման պահպանենք:

Մեր սերունդը պատմական առաքելություն ու պարտավորություն ունի մեր նախնիների և մեր ապագա սերունդների առջև: Մենք իրավունք չունենք հանձնվելու ու թուլանալու: Մենք Արցախը կորցնելու իրավունք չունենք, մենք իրավունք չունենք զրկելու մեր ապագա սերունդներին իրենց ինքնության արմատներից:

Ու հիմա, փորձելով դասեր քաղել մեր պատմությունից, պետք է առաջ նայենք, գիտակցենք, որ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի միասնությունն է այն հզոր ուժը, որի շնորհիվ կարող ենք ուժեղացնել մեր հայրենիքը, պահպանել մեր ինքնությունն ու ցույց տալ աշխարհին, որ ընկնելուց հետո կարող ենք արժանապատվորեն ոտքի կանգնել:
Մեզնից յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ պատրաստ է արդյոք պատասխանատվություն ստանձնել և գործել՝ ձգելով ավելի լավ փոփոխությունների ոչ միայն իր և իր մերձավորների, այլև իր ժողովրդի համար»,-նշված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»