Ներքին 4 տարի առաջ - 17:20 30-08-2022

Ես շատ կուզեի, որ իրենց դատաստանն իրենց զավակների ձեռքով գար. զոհվածի մայր

44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության շենքի մոտ։ Զոհված զինծառայողների հարազատները պահանջում են ձերբակալել Նիկոլ Փաշինյանին։
Առավել քան բավարար են հիմքերը Նիկոլ Փաշինյանին հանցագործ ճանաչելու և ձերբակալելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց զոհվածի մայր Ալիսա Գեւորգյանը:

«Հանցավոր անտարբերությունից, անգործությունից, չկշռադատված որոշումներից մինչև դավաճանական գործողություններ: իսկ թե ինու այս մարդիկ չեն ձերբակալվում, բոլորս էլ գիտենք դրա պատասխանը, բոլորս ապրում ենք նույն իրականության մեջ: Էս մարդիկ իրենց ապագան են կառուցում մեր երեխաների, այն արցախցիների հաշվին, որոնք բնավեր, տնավեր են դարձել, Աղավնոյի այն երեխաների հաշվին, որոնք արցունքն աչքերին իրենց տունն այրելով դուրս եկան իրենց տներից: Էս մարդիկ մեր եւ էդ մարդկանց հաշվին իրենց երեխաների ապագան են կառուցում: Ես շատ կուզեի, որ իրենց դատաստանն իրենց զավակների ձեռքով գար»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է
23:33 Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները