Ներքին 4 տարի առաջ - 18:38 02-08-2022

Եթե Փաշինյանը երեկ դադարեցներ արձակուրդը ու գար, դա կլիներ դերասանական մոտեցում, թե այ, ափալ-թափալ եկա, հասա․ Գուրգեն Արսենյան

Երեկ գրեթե ամբողջ օրը ադրբեջանական կողմը ակտիվություն է դրսևորել թե՛ Արցախում, թե՛ հայ-ադրբեջանական սահմանին։ Այդ ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ արձակուրդում է, հարկ չհամարեց ընդհատել արձակուրդը, վերադառնալ աշխատանքի ու հեռախոսազրույցներ ունենալ, օրինակ, գործընկեր երկրի ղեկավարի հետ կամ խորհրդակցություններ անցկացնել ՊՆ-ում կամ ԱԳՆ-ում։ Փոխարենը Փաշինյանը հանդիպում ունեցավ գազաբալոնների համար ճանապարհ փակողների հետ ու խնդրի լուծման հանձնարարականներ տվեց։

Oragir.news-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, անդրադառնալով Փաշինյանի հասցեին հնչող քննադատություններին, ասաց, որ իրեն չի զարմացնում ուշադրույթունը, որը կենտրոնացած է Նիկոլ Փաշինյանի վրա, հակառակը՝ դա վկայում է այն մասին, որ Փաշինյանն իր գործողություններում ճիշտ է։

«Նիկոլ Փաշինյանը՝ որպես երկրի ղեկավար, արձակուրդում գտնվելու ժամանակ էլ ունի բոլոր հնարավորությունները իրականացնելու իր պաշտոնական գործառույթները։

Այսինքն՝ նա՝ որպես ղեկավար, արձակուրդի ընթացքում էլ շատ պարզ պատկերացրել է ռիսկերի կառավարման աստիճանը և կառավարել է պրոցեսը։

Այսինքն՝ կա դերասանական մոտեցում, թե այ, տեսեք, վազելով, ափալ-թափալ եկա, հասա, բայց կա կառավարման արդյունավետ համակարգ։ Եթե այդ արդյունավետ համակագը գործում է, պետք չի այդ թատերականացումը հրամցնել հասարակությանը։ Պետք չէ ասել, թե տեսեք՝ այս պիեսը ինչ հետաքրքիր է ընթանում, շտապ դադարեցրի արձակուրդս, շտապ եկա, որ օրհասական, ճակատագրական պահին ներկա լինեի։ Դրա կարիքը չկա։ Ինչ լինելու էր, եղել-պրծել է 2020 թ․-ի սեպտեմբերին, մինչ այդ պետք էր չխաբել հասարակությանը և մոլորության մեջ չգցել»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ