Հարցում Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 15:43 30-08-2022

Հիմա կրթություն չկա. հարցում

Հայաստանում կրթության որակից դժգոհ են բոլորը՝ աշակերտները, ուսուցիչները, ծնողները, ուսանողները, դասախոսները, նաեւ՝ ոլորտի պատասխանատուներն ու պաշտոնյաները։ Բոլորը քննարկում են, մեղադրում նախորդ կամ հաջորդ օղակին, նախկին իշխանություններին, հասարակությանն ու ժամանակներին։ Որտե՞ղ է բացթողումը, ինչո՞ւ չենք կարողանում հասնել կրթության որակի բարելավման այն մակարդակին, երբ կվերականգնվի կրթության դերն ու հեղինակությունը, որից գոհ կլինեն կրթություն ե՛ւ ստացողները, ե՛ւ այն տվողները։

Անկախությունից առաջ կրթություն ստացած սերունդները երանությամբ են մտաբերում իրենց ժամանակի կրթական միջավայրը դպրոցում եւ բուհում, հպարտանում ստացած կրթությամբ ու դաստիարակությամբ, իսկ այժմ՝ պատկերը լրիվ այլ է, և բուհն ավարտած շատ ուսանողներ չեն կարողանում ավարտելուց հետո աշխատաշուկայում իրենց մասնագիտությամբ տեղ գտնել։

Oragir.news-ը քաղաքացիներից հարցրեց, թե գո՞հ են արդյոք կրթությունից, կա՞ Հայաստանում կրթություն, թե՞ ոչ։

Մանրամասն՝ տեսանյութում։



Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ