Պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր․ ՊՆ
copy image url

Պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր․ ՊՆ

Ներքին 2 տարի առաջ - 14:20 26-08-2022
ՀՀ ՊՆ N զորամասներից մեկում երեկ՝ մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ն ստացել է այրվածքներ:

«Այս պահին զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, բուժվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում»,-այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Նա հայտնեց, որ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով քննություն է ընթանում: