copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:02 24-08-2022

Վաղը հանձնվում են Բերձորը, Սուսը և Աղավնոն, իսկ այսօր կառավարությունը թոշակներն է բարձրացնում. Կարեն Հեքիմյան

Վաղը հանձնվում է Բերձորը, Սուսը և Աղավնոն: Իսկ այսօր հայրենի կառավարությունը 3000 ՀՀ դրամով բարձրացրեց կենսաթոշակներն ու նպաստները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը։

«Սեպտեմբերի 1-ից նվազագույն կենսաթոշակը կկազմի 30800 ՀՀ դրամ: Կարո՞ղ էր արդյոք կառավարությունը կենսաթոշակներն ավելի շուտ կամ ավելի ուշ բարձրացնել: Անշուշտ, կարող էր, սակայն նախընտրեց այն տարածքների հանձնման նախօրեին բարձրացնել: Ինչու՞: Որպեսզի մենք կարողանանք հաշվել Բերձորի, Սուսի և Աղավնոյի գինը:
Պաշտոնական տվյալներով, Հայաստանում կա շուրջ 460 000 թոշակառու: Մաթեմատիկական ոչ բարդ գործողություններով ստացեք հանձնվող տարածքների ընդհանուր թվային արժեքը: Եթե գումարը մեծ թվա, ապա մի զարմացեք: Դեմներս անկլավներն են և «միջանցքը»: Հո ամեն տարածքի հանձնումից առաջ կենսաթոշակները չեն բարձրացնելու»,- գրել է նա: