Ներքին 4 տարի առաջ - 23:55 22-08-2022

Դատարանի բակում ծեծկռտուք է եղել քրեական անցյալ ունեցող «Չաղ Ռուստամի» եւ «Ֆազի» համակիրների միջեւ. Shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 22-ին, կեսօրին քրեական անցյալ ունեցող անձանց միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել Երեւանի կենտրոնում:

Ինչպես հաղորդում է կայքը, Երեւանի ընդհանուր իրավասության Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանում այսօր տեղի էր ունենում դատական նիստ, որը նախագահում էր դատավոր Ջոն Հայրապետյանը:

Դատարանի բակում էին հավաքված եղել ամբաստանյալներ Գրիգոր Գրիգորյանի եւ Գրիգոր Պետրոսյանի ընկերներն ու համակիրները, որոնց մեջ է եղել քրեական աշխարհում հայտնի «Ֆազ» մականվամբ Արթուրը: Երբ փողոցով անցնելիս է եղել մեկ այլ քրեական պատմություններով հայտնի Ռուստամ Ստեփանյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Չաղ Ռուստամ» մականվամբ, դատարանի բակում միմյանց հասցեին հնչել են փոխադարձ մեղադրանքներ, որը հետո վերածվել է ծեծկռտուքի:

Դատարանի բակից մի քանի ավտոմեքենաներ տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կայքի տեղեկություններով, դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է վարույթ:

Մի քանի անձինք, ովքեր դիմել են փախուստի, ոստիկանների կողմից որոնվում են:

Կայքի տեղեկություններով, Ռ. Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը, ով եղել է զրահապատ ավտոմեքենայով, որը Maybach է, ներկայացել է Էրեբունու բաժին, իսկ «Ֆազն» ու մի քանի հոգի դիմել են փախուստի:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ