Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:07 22-08-2022

Ինչպես են պատրաստվում համայնքներում ադրբեջանցիների ելումուտին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, պետական եկամուտների կոմիտեն Կառավարության որոշման նախագիծ է դրել շրջանառության մեջ, ըստ որի՝ ադրբեջանցիների՝ դեպի Հայաստան մուտքը ապահովելու համար 3 նոր մաքսակետ պիտի կառուցվի։ Ըստ նախագծի՝ այդ մաքսակետերը պիտի կառուցվեն Սյունիքի մարզի Քարահունջ, Գեղարքունիքի մարզի Սոթք և Արարատի մարզի Երասխ բնակավայրերում։

Oragir.news-ը փորձեց ճշտել, թե ինչպես են այդ հատվածներում ընդունել այդ նորությունը, և արդյոք արդեն սկսվել են շինարարական աշխատանքները, կամ գոնե շինթույլտվություններ կա՞ն տրամադրված։

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Քարահունջի հատվածի մասին այս պահին ոչինչ ասել չի կարող, 2 օր անց գուցե ինչ-որ մանրամասներ արդեն հայտնի դառնան։ Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանն էլ ասաց, որ ինքը տեղյակ չէ, Գորիսի համայնքապետարանից է պետք ճշտումներ անել, որովհետև շինթույլտվությունը Գորիսի համայնքապետարանն է տալիս, իր տեղեկություններով՝ շինարարություն չի սկսվել։ Ավետյանը այլ մանրամասներ հաղորդել ևս չկարողացավ՝ ասելով, որ ինքն էլ մեզ նման համացանցից է ծանոթացել այդ նախագծին։

Արարատի մարզի սահմանային Երասխ բնակավայրի ներկայիս վարչական ղեկավարի հետ կապվել չհաջողվեց, նախկին գյուղապետ Ռադիկ Օղիկյանն էլ ուղղորդեց դեպի համայնքապետարան՝ ասելով, որ ինքը չի ցանկանում կարծիք հայտնել։ Արարատի համայնքապետարան կատարած մեր բազմաթիվ զանգերը մնացին անպատասխան։

Մաքսակետերից երրորդը, ըստ նախագծի, պիտի կառուցվի Սոթքում։ Վարդենիսի համայնքապետի մամուլի խոսնակ Էդգար Պետրոսյանը մեզ հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե Կառավարությունը դիմե՞լ է շինթույլտվության համար, ասաց․ «Այն, ինչ շրջանառության մեջ է դրվել, ապա մեր տեղեկություններով՝ դա համայնքային ենթակայության հատվածում չի արվելու, բայց Կառավարությունից մեզ որևէ տեղեկություն չեն տվել, թե որտեղ է տեղադրվելու, բայց մեր ներքին ինֆորմացիայով՝ դա համայնքային ենթակայության տակ գտնվող հատվածում չի լինելու, որ համայնքն էլ թույլտվություն տա կամ չտա։ Վերջնական տեղեկությունը կստանանք այն ժամանակ, երբ պաշտոնական գրություն կուղարկեն կամ տեղեկություն կհայտնեն։ Այս պահին ընդամենը հայտարարության մակարադակով է, ոչ թե իրավական գործընթաց է տեղի ունեցել։ Երբ այդ նախագիծը կհաստատվի, համապատասխան մարմինները տեղեկությունը կտան։ Եթե որոշումը կայացվի այնպես, որ համայնքի ենթակայության տակ գտնվող տարածքում պիտի արվի, այն ժամանակ համայնքապետարանն արդեն քննարկում կանի, կորոշի՝ հատկացում անել, թե չանել, դա ավագանու լիազորությունն է»,- պատասխանեց խոսնակը։

Պետրոսյանին հարցրինք՝ իսկ այն հեռանկարը, որ Վարդենիսի տարածքով ադրբեջանցիները ելումուտ են անելու, ինչպես է ընդունվել բնակիչների կողմից։

Քաղաքապետի խոսնակը պատասխանեց․ «Բնակիչների շրջանում երկու տեսակետն էլ կա․ որոշները դեմ չեն, որոշներն էլ խիստ դեմ են, իսկ թե մեծամասնությունը ինչ կարծիք ունի, ես կոնկրետ ասել չեմ կարող»,- պատասխանեց Պետրոսյանը։

Սոթքում անցակետ դնելու պարագայում ամենահավանական երթուղին դեպի Երասխ Վադինիսից Մարտունիով դեպի Սելիմի լեռնանցք ճանապարհն է։ Այս պահին, ըստ տեղեկությունների և տարբեր փորձագետների գրառումների, Մարտունիում՝ մասնավորապես Գեղհովիտ բնակավայրում, ճանապարհաշինական աշխատանքներ են կատարվում, և կարծիքներ կան, որ իշխանությունները պատրաստվում են ադրբեջանցիների գալստին։ Մեզ հետ զրույցում Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանն ասաց, որ ճանապարհը մարտունեցիների համար է կառուցվում, և այն մեկնաբանությունները, որ ադրբեջանցիների համար է, անհեթեթություն է։

«Ես չեմ հասկանում, թե դա ինչ ինֆորմացիա է, և որտեղից են այդ անկապ խոսակցությունները։ Ճանապարհ է կառուցվում, դա Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն է։ Ճանապարհը մաշված էր և պետք է կառուցվեր, ի՞նչ ադրբեջանցի, ի՞նչ գալ-անցնել։ Ճանապահրը ոչ միայն այդեղ է կառուցվում, այլ բոլոր տեղերում էլ ճանապարհ է կառուցվում, նկատի ունեմ Մարտունու տարածաշրջանում, պիտի ասենք, որ ադրբեջանցիների համա՞ր է կառուցվում։ Դա անհեթեթություն է»,- պատասխանեց քաղաքապետը։

Մաքսատների աշխատելու և ադրբեջանցիների ելումուտի պարագայում, ըստ էության, Վայոց Ձորի Վայք համայնքը դառանալու է ադրբեջանցիների երթուղու խաչմերուկը, քանի որ թե՛ Սոթքից Սելիմի լեռնանցքով գալու, թե՛ Քարահունջից դեպի Երասխ գնալու դեպքում անցնելու են Վայքով։

Վայքի համայնքապետից փորձեցինք ճշտել, թե ինչպես են ընդունել վարչապետի այս որոշումը, արդյոք պատրաստ են, որ ադրբեջանցիները պիտի գան, Վայքով անցնեն կամ կանգնեն, հաց ուտեն և այլն։ Համայնքապետի հետ կապվել չհաջողվեց, սակայն մեզ հետ զրուցեց քաղաքապետարանի աշխատակիցներից Արամ Հովսեփյանը՝ ասելով, որ միայն իր կարծիքը կարող է ասել։

«Որպեսզի մենք կարծիքը հայտնենք, մենք պիտի ռեալ իրավիճակ պատկերացնենք։ Ես կարող եմ շատ դրական կարծիք էլ ասել, շատ բացասական կարծիք էլ ասել։ Եթե մեր երկրի անվտանգությունը 100 տոկոսով ապահովված է, ոչ մի խնդիր չկա, ապա այդ մաքսակետերը լինեն-չլինեն, ոչ կգան, ոչ էլ կգնան։ Դուք կգնա՞ք, բա ինչքանո՞վ ենք վստահ, որ իրենք կգան»,- պատասխանեց Հովսեփյանը։

Դիտարկմանը, որ եթե մաքսակետ են դնում, ուրեմն գնալ-գալու համար են դնում, համայնքապետարանի աշխատակիցը պատասխանեց․ «Ես էլ մտածում եմ՝ կարող է մաքսակետ դնեն, բայց մարդ չգնա-գա։ Դրա համար ես պիտի 100 տոկոսով իմանամ, որ գնալ- գալու են, որպեսզի ասեմ՝ լավ է, թե վատ։ Այնպես որ՝ տեսնենք, թե ինչ կլինի»,- պատասխանեց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

09:46 Արարատի մարզում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը. shamshyan.com
12:47 Ադրբեջանցիները թալանում ու զվարճանում են օկուպացված Ստեփանակերտի տներում
12:21 Չի վախենում, խմած չէ և բարձր է օրենքից. Նիկոլ Փաշինյանի տեսանյութի «մեսիջները»
14:11 Մարդիկ սնունդ են բաժանում երթով դեպի Երևան շարժվող Բագրատ Սրբազանին և իր համակիրներին
21:47 «Բոլոլա ա լինելու». աշխատանքից հեռացված վարորդ Ռուստամը միացավ պայքարին
17:43 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Գեղարքունիք․ այստեղ ևս ջերմ ընդունելություն էր սպասվում
14:31 Երևանում կարկուտ է տեղում
18:18 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Սևան-Երևան ճանապարհին է. ՈւՂԻՂ
21:59 Տավուշյան պայքարը դժվար է լինելու, բայց պատվաբեր․ անհրաժեշտ է մասնակիցների առավելագույն քանակ
19:23 Ողբերգական դեպք՝ Երևանում․ ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին․ shamshyan.com