Պուգաչովան ցույց է տվել, թե ինչպես են իր երեխաները «պատրաստվում պատերազմին»

Ավելին 3 տարի առաջ - 19:29 23-02-2022

Ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ նոր տեսանյութ է հրապարակել իր երեխաների և Մաքսիմ Գալկինի հետ։ Երեխաների՝ Հարիի և Լիզայի տեսանյութը մարզական-հայրենասիրական թեքումով է։
Տեսանյութում երեխաները ֆիզիկական պատրաստության նորմատիվային ծրագրի վարժություններն են կատարում։
«Եղի՛ր պատրաստ։ Միշտ պատրաստ»,- տեսանյութը մակագրել է երգչուհին։