Ներքին 4 տարի առաջ - 17:53 17-08-2022

ՔՊ-ականներից մեկը «Սուրմալու»-ում նկարվում է, մյուսներն էլ չեն ուզում հետ մնալ

«Սուրմալու»-ի աղետի ֆոնին իշխանականները, մեկը մյուսին հերթ չտալով, աղետի վայրից լուսանկարներ են հրապարակում, որոնք սոցցանցերում քաղաքացիների զայրույթի պատճառ են դառնում։ Պայթյունի հաջորդ օրը ՆԻկոլ Փաշինյանն էր գնացել դեպքի վայր, գեղեցիկ լուսանկարվել այնտեղ, պայթյունի օրը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր թիկնապահների հետ ժապավեն կապում «Սուրմալու»-ի տարածքում, ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանի օգնական Հայկ Ստեփանյանն էր նոփ-նոր շորերով ու փայլուն կոշիկներով լուսանկար հրապարակել՝ փլատակների վրա կանգնած վիճակում։ Այսօր էլ Տիգրան Ավինյանն էր գնացել «Սուրմալու»՝ հայտարարելով, որ որպես քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու է այնտեղ ներկայացել։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին հարցրինք՝ ի՞նչ նպատակ է հետապնդում ՔՊ-ականների՝ աղետի վայրում մեկը մյուսի հետևից հայտնվելն ու լուսանկարվելը, «փիա՞ռ» են անում, քաղաքական տեխնոլոգիանե՞ր են կիրառում, վարկանի՞շ են ուզում փրկել, թե՞ մեկ այլ նպատակ ունեն։ Ըստ Կարեն Քոչարյանի՝ պարզապես միմյանց հետ մրցակցության մեջ են․ «Ես չեմ հավատում, որ դա քաղաքական տեխնոլոգիա է, ուղղակի մեկը մյուսի հետ են համեմատվում։ Սովորաբար իշխանության մեջ խանդ կա․ մեկը գնում, անում է, մյուսներն ուզում են հետ չմնալ, դրանով իրենք ո՛չ վարկանիշ են հավաքելու, ո՛չ էլ ուրիշ ինչ-որ բան են անելու»,- պատասխանեց Քոչարյանը։

Իսկ կարո՞ղ է նրանց այս կեցվածքը հակառակ էֆեկտը տալ՝ հարցրինք քաղտեխնոլոգին՝ նկատի առնելով, որ շատերն էին քննադատաբար մոտեցել իշխանականների վարքագծին, սոցցանցերում լայնորեն տարածում էին Ավինյանի խոստովանությունը, Հայկ Ստեփանյանի լուսանկարը, որը նա հրապարակել էր կից գրառմամբ․ «Ոչ մի րոպե դադար»։

«Իհարկե, կարող է տալ հակառակ էֆեկտը, որովհետև մարդիկ իրոք տեսնում են, թե ով է այնտեղ կամավոր եղել, աշխատել, նրանց վրայի փոշին էլ են տեսնում, մյուսների գեղեցիկ կոստյումներն էլ են տեսնում, համեմատում են, և հասկանալի է, որ դա լավ ռեակցիայի չի կարող արժանանալ»,- պատասխանեց Քոչարյանը։

Անդրադառնալով Ավինյանի այսօրվա «անկեղծ խոստովանությանը», թե որպես ՔՊ-ի քաղաքապետացու է ներկայացել դեպքի վայր, և պատասխանելով հարցին, թե սա չի՞ նշանակում, որ Ավինյանը «Սուրմալու»-ում քարոզարշավ է անում, Քոչարյանը պատասխանեց․ «Չեմ բացառում, բայց Ավինյանի՝ որպես թեկնածու գնալու կամ որպես ապագա քաղաքապետ գնալու մեջ ես ամենաքիչ խնդիրն եմ տեսնում։ Ամենամեծ խնդիրը տեղով Նիկոլ Փաշինյանն է»։

Հիշեցնենք, որ «Սուրմալու»-ի աղետի հետևանքով այս պահի տվյալներով 16 հոգի զոհվել է։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ