Ներքին 4 տարի առաջ - 00:57 17-08-2022

Ռուս զույգը իրենց շան հետ մասնակցել են որոնողա-փրկարարական աշխատանքներին․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել․

«Այս ռուս զույգը, իրենց շան հետ, գանձ էր և շատ լավ փորձի աղբյուր

Նկարում ՌԴ Կալինինգրադի շրջանից Հայաստան տեղափոխված զույգ է` իրենց շան հետ։ Զույգը Կալինինգրադում կամավորագրվել էր փրկարար ծառայությանը և շան հետ միասին անցել վերապատրաստումներ։

Տեղեկանալով «Սուրամլուի» ավերակների տակ հնարավոր ողջ մնացած անձանց մասին` վթարի հաջորդ օրվանից եկել էին կամավոր օգնելու։ Մի կողքի վրա կանգնում էին, չէին խանգարում և փրկարարների հրահանգներով գալիս` շանը տեղանքը «հոտոտացնում» էին։

Նախկինում, Կալինինգրադում, իրենք սովորել էին աղետների ու պատահարների ժամանակ փրկրարաների հետ համագործակցության կարգը ու ստացել էին համազգեստ (գազարագույն շապիկները), իսկ շունը վարժեցվել էր կորած անձանց որոնումների վրա։

Կարծում եմ, սա շատ կարևոր փորձ է, որը պետք է կրկնօրինակել Հայաստանում։ Բոլոր ցանկացողները պետք է անդամագրվեն կամավոր փրկարարկան ջոկատներում, անցնեն որոշակի վերապատրաստում, ստանան կամավորի համազգեստ ու սաղավարտ և աղետների ու պատահարների ժամանակ, ցանկության դեպքում, գրագետ կերպով օգնեն փրկարար ծառայությանը։
Իսկ շուն ունեցող քաղաքացիներին ԱԻՆ-ը պետք է առաջարկի, որ շներին սովորեցնեն մարդ որոնել։ Այդ շները կլինեն իրենց տներում, կապրեն սովորական տնական շան կյանքով, բայց աղետների դեպքում կկարողանան օգնել փրկարարներին։

Հ.Գ. Մենք սեյսմիկ ռիկսով երկիր ենք, մենք պետք է պատրաստ լինենք վատ սցենարներին»։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»