Ներքին 4 տարի առաջ - 00:40 16-08-2022

Առանց համապատասխան պատրաստվածության՝ չի կարելի թույլ տալ գործունեություն ծավալել աղետի գոտում. ԱԻՆ նախկին խոսնակ

ԱԻՆ նախկին խոսնակ Նանա Գնդոյանը գրում է.

«Որպես 5 տարի շարունակ ԱԻՆ-ի ողջ լրատվության համար պատասխանատու մարդ` չեմ կարող չբարձրաձայնել մի շատ կարևոր խնդիր։

Որ այդքան ասում եք` «կամավոր, կամավոր» գոնե հասկանում եք, որ համապատասխան պատրաստվածություն չանցած քաղաքացուն չի կարելի թույլ տալ գործունեություն ծավալել աղետի գոտում։ Ցանկացած սխալ շարժած քար կարող է ճակատագրական դառնալ փլատակներում ողջ մնացած մարդկանց համար։

Երկրորդ ամենամեծ խնդիրը` եթե համապատասխան մասնագիտական պատրաստվածություն չանցած սովորական քաղաքացին այդ կամավորության ընթացքում վնասվեց, ո՞վ է դրա պատասխանը տալու։ Հասկանում եք չէ, որ դա հավելյալ բեռ է փրկարարի համար, այլ ոչ թե օգնություն։

Ժամանակին, երբ ԱԻՆ֊ը ղեկավարվում էր պրոֆեսիոնալ նախարարների կողմից, Փրկարար ծառայությունը համագործակցում էր հատուկ կամավորական ջոկատների հետ, որոնց հետ նաև համապատասխան վարժանքներ էին անում, և նրանք ունեին որոշակի պատրաստվածություն։

Ի դեպ ասեմ, որ սա ամերիկյան մոդելի փորձն է։

Ինչպես ասում էր լուսահոգի գեներալ Արմեն Երիցյանը` պետական կառույցը պետք է իր գործառույթը ճիշտ անի, որ Մախնոյի ջոկատ ստեղծելու հույսին չմնանք։

Հ.Գ. Փրկարարներ ջան, ձեզ համբերություն եմ մաղթում, որովհետև էս տգետ մենեջմենթի ձեռը կրակն եք ընկել, ուղղակի էդ կրակը քաղաքականապես պիտի մարվի, այն էլ դրա մասնագետները չկան։

Ձեզ ուժ ու տոկունություն, տղե՜րք ջան»:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն