Ներքին 4 տարի առաջ - 19:25 15-08-2022

Իշխանությունները չեն կարող կառավարել որևէ ճգնաժամ, լինի տեխնոգեն աղետ, էպիդեմիա, թե պատերազմ

«Երևանի մարդաբնակ, աշխույժ կենտրոնում, որտեղ անընդհատ առևտուր է, տեղի է ունենում պայթուցիկների պայթուն՝ ըստ նախնական տվյալների։ Հիմա հարց է առաջանում․ ի՞նչ գործ ունեն պայթուցիկները Երևանի կենտրոնում, ինչո՞ւ են մարդիկ Երևանի կենտրոնում պայթուցիկներ պահում»։

Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչը հանգեցրեց նման վիճակի, ով պետք է պատասխան տա կատարվածի համար։

«Մեզանից որևէ մեկը փորձի 100 դրամ պահի, կամ 200 դրամ պահի, մի հատ «մաստերշոու» կնկարեին ու կկալանավորեին։ Հիմա երեկ այդ տեսչական մարմինն ասում է, որ մենք բանավոր ասել էինք, իրենք էլ խոստացել են վերացնել այդ խախտումները։ Սա ո՞ր դարն է, որ բանավոր մի բան ասել են, մենք չենք հետևել՝ արել են, թե չեն արել։ Այսինքն՝ չկա՞ այստեղ արդյոք կոռուպցիոն բաղադրիչ՝ աչք փակելու, թերությունները վերացնելու գործի վրա։ Սա պետք է ուսումնասիրվի, ինչո՞ւ են պահեստում պայթուցիկներ ամառվա շոգին պահում, ինչո՞ւ հնարավոր չէ տանել քաղաքից դուրս ինչ-որ պահեստներում տեղավորել, որտեղ մարդիկ չկան, ինչո՞ւ այդպիսի հնարավորություն չկա»,- ասաց Քոչարյանը։

Պատասխանելով ԱԻՆ աշխատակիցների և ներգրավված ուժերի աշխատանքի արդյունավետության մասին մեր հարցին՝ Քոչարյանն ասաց. «ԱԻՆ-ի հասարակ աշխատողները երեկ հերոսություն արեցին, բայց մնացածի պահվածքը ես չհասկացա։ Հիմա հերթով ասեմ․ օրինակ՝ ի՞նչ է նշանակում, որ կանոնավոր կերպով ԱԻՆ-ը գա, բոլոր այսպիսի տեխնոգեն և բնական աղետների ժամանակ առաջինը օգնության են գալիս բանակը և զինված ուժերը, ինչո՞ւ մենք երեկ որևէ բանակային ստորաբաժանում չտեսանք, որ գային մաքրեին։ Ո՞ւր էին հազարավոր այն կերած-խմած, ժողովրդին ծեծող ոստիկանները, ինչո՞ւ իրենք չկային, ինչո՞ւ պետք է հույսը դնեին միայն կամավոր մարդկանց վրա, բայց այստեղ ուրիշ հարց էլ կա․ արդյո՞ք բոլոր կամավորները տիրապետում են քաղաքացիական պաշտպանության տարրական կանոններին, արդյո՞ք իրենք գիտեին, թե ինչ պետք է անեին, այս մարդիկ հիմա գնում են այնտեղ և իրենց կյանքը վտանգի են ենթարկում։ ԱԻՆ-ը պետք է համակարգեր այդ աշխատանքները, այնտեղ պետք ԱԻՆ-ի ներկայացուցիչներ լինեին, ոստիկաններ լինեին, ինչո՞ւ պետք է այս ամեն ինչը ջարդվեր կամավորների ուսերին, մի քիչ նման է, գիտեք, որ դեպքին, երբ պատերազմի ժամանակ Փաշինյանը ասում էր 30 հոգով հավաքվեք, ձեզ հրամանատար ընտրեք, գնացեք պատերազմ»։

Հարցրինք Քոչարյանին, թե ստեղծված իրավիճակում ինչպես կբնութագրի պաշտոնյաների աշխատանքը, Քոչարյանն ասաց. «Ո՞ւր էր երեկ վարչապետը․ վախեցե՞լ են իրեն ասեն, քնա՞ծ էր, չե՞ն արթնացրել․ հարցեր են առաջանում։ Քաղաքի կենտրոնում «չեպե» էր, գլխավոր հրամանատարը չկա, ինչ-որ մի հատ ճգնաժամ է լինում, այս մարդը կորչում է, ընդհանրապես երեկ ևս մեկ անգամ հաստատվեց, որ ներկա իշխանությունները չեն կարող կառավարել որևէ ճգնաժամ՝ լինի տեխնոգեն աղետ, էպիդեմիա, թե պատերազմ։ Այս մարդիկ գիտեն միայն փիառվել, ենթադրենք նախարարը դառել է մամուլի խոսնակ, մամուլի խոսնակը պետք է զբաղվի իր աշխատանքով, նախարարը իր՝ համակարգի այդ պրոցեսները, ի՞նչ գործ ունի նախարարը այդ վայրում, որ վտանգի իրեն, չէ՞ որ ինքը պետք է համակարգի այդ աշխատանքները»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ